3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Փաշինյանի օրոք Արցախում հանձնել ենք 10,5 հազար քառ. կմ, ՀՀ տարածքից՝ 1200 քառ. կմ տարածք. Բագրատյան

Թեմա

ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ պնդմամբ` Կոռնիձորում սահմանային վեճ չի եղել:

— Հայաստան-Ադրբեջան սահմանը ձորն է եղել, մինչդեռ ադրբեջանցիներն առաջ են եկել մեր տարածքում, եւ մենք ավելի քան 100 քառ. կմ Տեղ գյուղում կորցրել ենք: Այսպիսով` Փաշինյանի իշխանության օրոք Արցախում մենք հանձնել ենք 10,5 հազար քառ. կմ, ՀՀ տարածքից՝ 1200 քառ. կմ տարածք: Ուշագրավ է այն, որ Տեղ գյուղում տեղի ունեցածի ժամանակ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն հայտնեց օգնելու ՀՀ-ին, բայց Հայաստանից պատասխան չեղավ: Իսկ որեւէ արեւմտյան երկիր՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ դիտարկում չհայտնեց: Ինչո՞ւ, որովհետեւ, բոլոր արեւմտյան դեսպաններին, վստահ եմ` ասվել է, որ սա արվում է, որպեսզի Ալիեւն իր երազած ստուգման կետը դնի, ու բոլորը համաձայն են դրա հետ: Եվ, ըստ էության, Տեղ-Կոռնիձոր ակցիան նաեւ ռուսների դեմ է: Կա մի վեճ. ադրբեջանցիներն ասում են՝ ռուս խաղաղապահներ, մենք պետք է պոստ դնենք-ստուգենք դեպի Արցախ գնացող բեռները, զենք չմտնի: Ռուսներն ասում են` այդ դեպքում սա միջանցք չէ: Հայաստանը, պարզվում է` կողմ է, որ այդտեղ պոստ լինի. ասում է` Ալիեւ, քանի որ ռուսները չեն թողնում, եկեք դուք մինչեւ միջանցքը` Կոռնիձորի հողերը գրավեք, եւ հիմա այնտեղ ադրբեջանական պոստ է: Եթե մենք այսքան բան չենք հասկանում, ուրեմն` մեզ ավանակի տեղ ենք դնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ