3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ո՞ր պարագայում Հաագայի դատարանի որոշումը կարող է արժեք ունենալ

Թեմա

Ուղիղ 115 օր է, ինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ: Մինչդեռ շուտով կլինի երկու ամիս, որ Հաագայի դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում էր իր ստանձնած պարտականություններով ապահովել տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով` երկու ուղղություններով, ընդ որում` անհապաղ: Այսքանից հետո, թե քանի կոպեկի արժեք ուներ այդ որոշումը, «Իրավունքը» պարզել է միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեսակետը:

— Որոշումը, բնականաբար, կարող է արժեք ունենալ այն պարագայում, եթե դու կարողություն ունես նման որոշումը կյանքի կոչել, կամ միջազգային հանրության կողմից լուրջ քննարկման առարկա այն դարձնել, կամ միջազգային հանրության  ուշադրությունը մոբիլիզացնել այդ խնդրի շուրջ: Եթե դու դա չես անում, համապատասխան դիվանագիտական կարողություններ եւ հմտություններ չունես, բնականաբար, դա ոչ մի կոպեկի արժեք չի ունենա: Բայց եթե դու կարողանաս դա կյանքի կոչել եւ կապիտալիզացնել, իհարկե, սա շատ լուրջ գործիք կարող է դառնալ քո արտաքին քաղաքականության ու դիվանագիտության համար: Հակառակ պարագայում` դա պարզապես կոպեկի արժեք չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ