Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին. Աշոտյանը` ՄԻՊ ՔՊ–ական թեկնածուի մասին

Զարկերակ
Քանի որ թե Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:
1. Իրեն հարգող մարդը, անկախ մասնագիտական որակներից, չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել:
2. Իրեն որպես իրավաբան դիտարկող անձը պարտավոր էր պարզապես մինչև սեփական ելույթը դատապարտեր այդ դահլիճում Էդգար Ղազարյանի հանդեպ նիկոլական ճիճունուրի գարշահոտ խլվրտոցը:
3. Իրեն ՄԻՊ-ի պաշտոնում տեսնող անձը կորցրեց առաջին իսկ հնարավորությունը պաշտպանել Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները:
4. Իրավաբան չեմ, բայց հստակ հասկանում եմ, թե որտեղ են մեզ որպես հասարակությանը ֆռացնում ուղիղ եթերում: Օրինակ, երբ սույն տիկինը խոսում էր Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող միջազգային զեկույցներից, այդ ամբողջ աղաղակող փաստերից ընդգծեց և "մեկնեց" "մամուլի բևեռվածությանը" վերաբերող երկրորդական հատվածը:
5. Կրկնեմ, որ գլխավոր դատախազի տեղակալ աշխատող անձը ուղիղ պատասխանատու է և մեղավոր Հայաստանում տեղի ունեցող իրավաբանական բեսպրեդելի, մարդկանց նկատմամբ անբարոյականության շեմը վաղուց հատած ճնշումների ու անարդարությունների և այլ հանցանքների համար:
Ու ինձ "մասնագետ է" ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին: Նյուրնբերգը վկա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ