Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի

Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ

Զարկերակ

Երեկ`  ապրիլի 3-ին Հայաստան է ժամանել Ղրիմի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ, ՌԴ նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորում էր ՀՀ-ում  Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը եւ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները:

Այսօր  Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը Հայկ Բաբուխանյանի ուղեկցությամբ այցելեց   «Հաղթանակի» զբոսայգի եւ ծաղիկներ դրեց Մայր Հայաստան հուշահամալիրի Անմար կրակի մոտ:

Պատվիրակության կազմում են Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը, Ղրիմի մշակույթի նախարար  Տատյանա Մանեժինան, Ղրիմի  էկոնոմիկայի փոխնախարար Անուշավան Աղաջանյանը, Ֆեոդոսիայի քաղխորհրդի նախագահ Վյաչեսլավ Մուսաեւը եւ այլ  պաշտոնատար անձինք:

Սեփական լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ