Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել 2016-ի պատերազմին զոհված հերոսների հիշատակին
ԶարկերակՀայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016 թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
