Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Ծանրորդ Էմմա Պողոսյանը երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները հերթական մեդալն են նվաճել աշխարհի առաջնությունում:

 

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության կանանց պայքարի 81 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկեց 98 կգ` դառնալով բրոնզե մեդալակիր: Ծանրորդը հրում վարժությունում գրանցեց 123 կգ` արժանանալով ևս մեկ բրոնզե մեդալի: Երկամարտի 221 կգ արդյունքով Պողոսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

 

Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ` 308 կգ): 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում 71 կգ քաշում Ալինա Սուքիասյանը գրավել էր 8-րդ տեղը, իսկ Աննա Ամրոյանը նվաճել է բրոնզե մեդալ: 96 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ