3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ԱԺ-ում երեկվա խայտառակ պատմության թելերը տանում են մինչեւ Նիկոլ Փաշինյան

Ներքաղաքական

Գնալով ծավալվում են այն համառ լուրերը, որ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած խայտառակ պատմության թելերը տանում են մինչեւ Նիկոլ Փաշինյան: Ըստ այդ խոսակցությունների, պատճառը շատ պարզ  է. պետք է արագորեն հանրության ուշադրությունը շեղել Տեղ գյուղում բույն հայաստանյան հողերը հերթական անգամ առանց մի կրակոցի թշնամուն հանձնելու թեմայից, որի հետ կապված Նիկոլը ոչ մի բացատրություն չի կարողանում մոգոնել: Հողերը տրված են, դա փաստ է: Բանակը պարտավոր էր դա թույլ չտալ, ինչը Սահմանադրության պահանջ է. դա էլ է փաստ: Բայց չի պահել, այսինքն` նորից թիրախում է հայտնվում Պապիկյանը: Նրան Նիկոլը վերջին ժամանակներս պաշտպանում է` փորձելով այդ ներիշխանական ալյանսի հաշվին լուծել Ավինյան-Թորոսյան թեւի հետ կապված հարցերը, ու հիմա ոչ մի դեպքում չի կարող Պապիկյանին «փուռը տալ»: Բայց  այդ դեպքում պետք է բացատրի` ինչո՞ւ Պապիկյանի ղեկավարած բանակը հերթական անգամ առանց կրակոցի հանձնեց բուն հայաստանյան հողերը: 

Այսինքն, պետք էր շեղող քայլ, եւ խորհրդարանում սկանդալ սարքելն արագության առումով ամենահարմար տարբերակն էր: Այսինքն, սադրանք, ինչ-որ ընդդիմադիրի հունից հանել, ոստիկաններ, շոու...

Աղբյուրը նաեւ մատնանշում է, որ պատահական չէր, որ երբ միջադեպը գրեթե հանգել էր, նախ` հենց Պապիկյանին մտերիմ համարվող Անդրանիկ Քոչարյանը ոստիկաններին կանչեց,  իսկ Նիկոլի «խաթեր համար» ձեռքն անգամ զոհաբերելու պատրաստ Ալեն Սիմոնյանը «յուղ է լցրել կրակի վրա»` ակտիվացնելով շոուն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ