Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Սա տհասության եւ տխմարության գագաթնակետն է, սակուրան հարմարեցված չէ Երեւանին. Ադամյան

Հասարակություն

Արդեն մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում են Երեւանում իրականացվող ծառահատումները: Պատկան մարմիններից նշում են, թե ծառերը ծեր են, դրանց փոխարեն կտնկվեն ճապոնական սակուրաներ: Ի դեպ, մինչ այդ խոսակցություն էր շրջանառվում, թե թեղիների փոխարեն կտնկվեն սոսիներ, թխկիներ եւ կաղնիներ: Բայց պատկերն այսօր բոլորովին այլ է: Չնայած գեղեցկությանը ու էսթետիկ հաճույքին՝ այստեղ առկա է մեծ խնդիր, որի մասին պատկան մարմինները լռում են: Բնապահպանները բազմիցս խոսել են այն մասին, որ Երեւան քաղաքում փոշու առկայությունը բավականին բարձր սանդղակում է, ուստի՝ բուսականությունը եւ ծառերը, որոնք ֆիլտրի դեր են ստանձնում, բավականին կարեւոր նշանակություն ունեն:

«Իրավունքի» հետ զրույցում բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ նշել է, որ սա հրեշավոր ծրագիր է: Նա կարծում է, թե ծեր ծառերը պարզապես կփոխարինվեն այնպիսի ծառերով, որոնք օգուտ կբերեն շրջակա միջավայրին եւ բնորոշ կլինեն Երեւան քաղաքին:

«Երեւանը նախկինում եղել է ամբողջը քար ու անապատ:Մարդիկ, այդ թվում՝ հայրս, գիտական ուսումնասիրություն են արել, թե որ մասում ինչպիսի ծառեր պետք է տնկեն, ինչ պիտի անեն, որպեսզի մեղմեն կիսաանապատային, տափաստանային կլիման, որ մարդիկ կարողանան պատշաճ կերպով ապրեն քաղաքում: Մեզ մոտ արեւը շատ է, եւ քաղաքաշինության անկառավարելի, անգրագետ ծրագրերի պատճառով մենք կանգնել ենք էկոլոգիական աղետի առաջ, եւ այդ անգրագետ ծրագրերը շարունակվում են, որոնք շրջակա միջավայրը ապականում են»,- նշել է Ադամյանը ու հավելել, որ երկրի ղեկավարները եկել ու նորից ուզում են ապականել քաղաքը, ու դա անում են անգրագետ ձեւով:

«Այն ժամանակ էլ էր այսպես, պարզապես, նախկինում, երբ ծառը ծերանում էր, տեղը տնկվում էր նույն ծառից, օրինակ, եթե կտրում, հանում էին բարդի, տեղը հենց բարդի էր տնկվում: 2000 ծառ պիտի հատվի, ու տեղը տնկվի սակուրաներ, սա տգիտության, տհասության եւ տխմարության գագաթնակետն է, ես էլ ուրիշ բառ չեմ գտնում այս ամենի համար: Սակուրան բալենի է, բայց տիպիկ բալենի չէ Հայաստանի ու մասնավորապես՝ Երեւանի համար, այն հարմարեցված է Ճապոնիայի կլիմայի համար, այն ՀՀ-ի հետ կապ չունի»,- պնդում է բնապահպանը:

Ըստ տիկին Ադամյանի՝ այն ծառերը, որոնք ունեին հաստ բներ, փչակներ եւ բավականին սաղարթաշատ էին, զով էին պահում մայթերը, նպաստում էին օդի մաքրմանը, ե՛ւ կաղնիներ կան, ե՛ւ հացենիներ, որոնք շատ մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի առողջության համար:

«Տապի ժամանակ, երբ արեւը վառում է, մարդիկ այդ ծառերի շնորհիվ կարողանում էին քաղաքում քայլել, իսկ սակուրայի վերեւի մասը խիտ չէ, ճյուղերը շատ չեն, ու չի կարողանա ապահովել այն թթվածինը, այն շուքը ճանապարհների վրա, ինչպես դա կանեին 50 տարվա հացենիները, նրանք հանցագործներ են, կգա ժամանակ, որ իրենք կդատվեն»,- ընդգծել է Ադամյանն ու հավելել, որ սակուրան ոչ մի կողմից մեր քաղաքին օգուտ չի տա, բացի վնասից:

«Քաղաքի կենսաբազմազանությունը մի շղթա է: Բավական չէ, որ սակուրան չի ապահովելու օդի մաքրությունը, կլիմայական փոփոխությունների բացասական պահերը չի վերացնելու, մարդկանց առողջությանը չի նպաստելու, դրա հետ մեկտեղ մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ Երեւան քաղաքի կենսաբազմազանության փոփոխության հետ, որը աշխարհում հայտնի է. երբ տիպիկ կենսաբազմազանությունը փոխում ես արհեստականորեն, դա բերում է էկոլոգիական շատ մեծ աղետի, այդպես եղավ Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում: Օրինակ՝ թռչունները չեն կարող այնտեղ բույն դնել ու ապրել: Ես այստեղ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում: Մեծ քանակությամբ ծառեր են բերվել, լավ գումարներ են լվացվել: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս են մտածել, ինչպե՞ս կարելի է 2000 հացենի, կաղնի հատել, որոնք մարդիկ տարիներ շարունակ պահել են, որպեսզի կարողանանք օդ շնչել: 50 տարեկան ծառը ծեր չէ»,- շեշտել է բնապահպանը ու օրինակ բերել, թե աշխարհում կան ծառեր, որոնք 100 կամ 200 տարեկան են ու հատուկ պաշտպանվում են պետության կողմից:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված