3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այսօր հեռահար կապով քննարկում են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Ներքաղաքական

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այսօր հեռահար կապով քննարկում են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ
 
«Հայաստան» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու Արմեն Ռոստոմյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Արցախից քննարկմանը մասնակցել են ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, «Արցախի ժողովրդավարական» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:

Քննարկման առանցքում է եղել Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, շրջափակման և նոր էսկալացիայի հավանականության պայմաններում հնարավոր անելիքների ու ներդաշնակեցված գործելու հետ կապված հարցեր:

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հետ կապված անելիքներն առավել համակարգված ներկայացնելու, Արցախում ստեղծված իրավիճակը համակողմանի ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Արցախի դիրքորոշումը միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու կարևորությունը:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել քաղաքական խորհրդակցությունները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ