Հայ ժողովուրդը որեւէ ընդհանուր եզր չունի այս չարի իշխանության հետ. Ներսիսյան
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ մտահոգված է արտաքին քաղաքական մարտահրավերներով:
— Վերջերս լսեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Կոպիրկինի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները կշարունակեն իրենց առաքելությունը` պահելով Արցախի անվտանգությունը: Կարծում եմ` յուրաքանչյուր հայ, ով մտահոգ է Արցախի անվտանգության համար, իհարկե, ուրախությամբ է ընդունել այս հայտարարությունը, որովհետեւ ամեն օր լսում ենք այս չարի իշխանության կողմից սադրող հայտարություններ եւ գործողություններ մեր դարավոր բարեկամ Ռուսաստանի հանդեպ: Յուրաքանչյուր հայ հասկանում է, որ այս ամենն ուղղված է նրան, որ Հայաստանին զրկեն անվտանգությունից` թողնելով հայությանը թուրքի յաթաղանի տակ: Ես ուզում եմ ասել մեր բարեկամ երկրին` Ռուսաստանին եւ նրա մեծարգո ղեկավարին, որ հայ ժողովուրդը որեւէ ընդհանուր եզր չունի այս չարի իշխանության եւ իրենց գլխավոր չարագործ, հայակեր վարչապետ կոչեցյալի հետ: Հայ ժողովուրդը եղել է եւ միշտ կմնա իր դարավոր բարեկամին հավատարիմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ