Երգիչ Արամոն իրեն է տեսնում քաղաքապետի թեկնածու
ՄշակութայինԹե ում են տեսնում երեւանցիները, որպես Երեւանի հաջորդ քաղաքապետ, «Իրավունք TV»-ի անցկացրած հարցման ժամանակ ուշագրավ պատասխան է տվել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐԱՄՈՆ:
Պարզվում է` ո՛չ ավել, ո՛չ պակաս երգիչը հենց ինքն իրեն է տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Իսկ թե ո՞ր ուժի կողմից կցանկանար առաջադրվել, եւ որքանո՞վ են լուրջ այդ մտադրությունները, նա այլ հարցերի չի պատասխանել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝