3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ինքնիշխանությունը դաշնակից երկրների ղեկավարների դեմ հիմար հայտարարություններ անելը չէ՛. Վարդանյան

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ` մենք հայացքն ուղղում ենք Ռուսաստանին եւ պահանջ ներկայացնում` այն ֆոնին, երբ իշխող կուսակցության պատգամավորներից մեկն ասում է` եթե Ռուսաստանի նախագահը գա այստեղ, պիտի ձերբակալվի:

— Ես ավելի լավ առաջարկ ունեմ: Իսկ գուցե, միանգամից Չինաստանի՞ն էլ պատերազմ հայտարարենք, ԱՄՆ նախագահին նույնպես ասենք` եթե գաս, կձերբակալենք, որ հետո ասենք` որեւէ այլ շանս չկա, ոչ մեկը մեզ չի պաշտպանում, էլ ի՞նչ անենք բացի հանձնվելուց: Խնդիրն այն է, որ  ինքնիշխանությունը եւ հակառուսականությունը խառնել ենք իրար: Ինքնիշխան պետությունը կարողանում է իր տարածքում, իր սարերի վրա մասունքներ չթողնել, գնալ, այդ մասունքները դուրս բերել, կարողանում է այնպես անել, որ թշնամական զորքերը ամիսներով իր տարածքում չմնան: Ինքնիշխանությունը հայերի իրավունքները պաշտպանելն է, որպեսզի թշնամին չկարողանա գալ ու քո ճանապարհներն օկուպացնել: Ինքնիշխանությունը դաշնակից երկրների ու նրանց ղեկավարների դեմ հիմար հայտարարություններ անելը չէ, սպառնալը չէ:

— Իսկ ի՞նչ կասեք ԵՄ դիտորդների մասին, հիմա էլ իրավիճակը լարվում է սահմաններին, անելիք չունե՞ն:

— Ախր, այս թեման էլ է շատ խնդրահարույց: Թվում է, թե ԵՄ դիտորդներն էլ հազարավոր մարդիկ են, որոնք կարող են ինչ-որ բան կանխել: ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը բառացի հայտարարել է, որ իրենք գործիքակազմ չունեն, իրենք «զինված են» հեռադիտակներով եւ բախման դեպքում որեւէ բան չեն կարող անել: Ընդամենը կարող են արձանագրել, զեկույցներ կարող են գրել: Եվ հաստատել է փաստը, որ` այո՛, Ադրբեջանը կարող է հարձակվել: Ու ասել` եթե Ադրբեջանը չհարձակվի, դա արդեն կլինի իրենց հաջողությունը: Այսինքն` Հայաստանը դարձել է խաղադրույք. կշահե՞նք` լավ, չե՞նք շահի` ոչինչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ