Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին.քաղաքագետ

Վերլուծություն

Փաստորեն, գործող վարչապետը դարձել է մի նոր "արապապյան": Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

«Վիլսոն-2

Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին։

Եթե այն ժամանակ ամբողջ հույսը Սեւրի պայմանագիրն էր, ապա հիմա նույնպես փորձում են "միջազգային արդարադատության" վրա կառուցել իրենց քաղաքականությունը, նույն փոսն ընկնելու հեռանկարով։

 

Հաագայի դատարանի ստատուտը ճանաչելու իմաստն այն է, որ փորձում են Ալիեւին տանել Հաագայի դատարան, բայց արդյունքում լարել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Երկու դեպքում էլ հիմքում ոչ թե իրական քաղաքականությունն է, այլ եթերային արդարության գաղափարը։

Փաստորեն, գործող վարչապետը դարձել է մի նոր "արապապյան":

Հաջորդ փուլում կլսենք նոր խմբագրմամբ "Արդարություն, թքել եմ քո ճակատին" բանաստեղծություն եւ հուզիչ "Ուր էիր Աստված" արդեն ժամանակակից սաունդթրեքը»,-գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ