Ինչ հանձնարարական է տվել Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին. Քաղաքական ֆալշ ստարտը տրված է
ՆերքաղաքականՔաղաքային ընտրությունները, ի հեճուկս Տիգրան Ավինյանի գործադրած ջանքերի, այլեւս որոշված է` լինելու է սեպտեմբերին: Նման որոշում է կայացրել անձամբ Փաշինյանը, վերջինս թիմակիցներին հավաքել եւ ասել է, որ նրանց, այսպես ասած, վարկանիշը քաղաքում երեսուն տոկոսի չի հասնում, ըստ այդմ այս պահին արտահերթ ընտրությունների գնալը ինքնասպանության նման մի բան կարող է լինել: Նույն հավաքի ժամանակ, տեղի աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը տեղեկացրել է թիմակիցներին, որ հանձնարական է տվել արտախորհրդարանական ուժերին, որպեսզի վերջիններս ռեսուրս դնեն եւ պատրաստվեն քաղաքային ընտրություններում հանդես գալու, որպես գրապանային ուժեր:
Սեփ. լրատվություն
