⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 27-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր խորհրդական է նշանակել Միքայել Հայրիյանին: Արտաքուստ սովորական այս նշանակումն իրականում բավականին ուշագրավ խորքեր ունի: Միքայել Հայրիյանը Արցախի առողջապահության նախարարն է եղել և պաշտոնից ազատվել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց մոտ 20 օր անց:

Դրանից հետո նա համալրել էր հակավարդանյանական «կոալիցիան», որին ժամանակին անդրադարձել ենք: Այդ օրերին նա այդ «կոալիցիայի» ամենաակտիվ անդամներից մեկն էր: Եթե այն ժամանակ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը «ստվերից» էր համակարգում այդ խմբի գործունեությունը, ապա Հայրիյանն ապահովում էր «հրապարակային» կողմը:

Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։

Եվ ահա, ինչպես փոխանցում է Արցախի մեր աղբյուրը, Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները», ջանքերն ու հակավարդանյանական գծի մեջ ունեցած ընդգծված ակտիվությունը և, որպես յուրատեսակ պարգևատրում, նշանակել պետնախարարի խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ