3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Սանձարձակ քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, աներեւակայելի է. Մաթեւոսյան

Թեմա

Անդրադառնալով Հաագայի դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ հետապնդում հայտարարելու որոշմանը եւ դրա հետ կապված հայաստանյան իշխանության պահվածքին` քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ակնհայտ է համարում, որ այս ամենին Ռուսաստանից որոշակի արձագանք պետք է լիներ:

— Ինչ վերաբերում է կոնկրետ Հռոմի ստատուտին, իշխանությունները բացատրում են, թե այն բացարձակապես կապ չունի այդ հայտնի որոշման հետ, եւ որոշումը ՍԴ ուղարկելը եղել է մինչ այն պահը, երբ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու փաստաթուղթը ի հայտ է եկել:  Իրականում այն սանձարձակ քաղաքականությունը, որը վարվում է Հայաստանում, աներեւակայելի է: Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասում էր, թե Միութենական պետության մաս կազմելու հետ կապված պաշտոնական կամ ոչ պաշտոնական առաջարկներ չեն եղել, բայց կա փորձագիտական խոսույթ Ռուսաստանում, ըստ որի` Հայաստանը պետք է լինի Միութենական պետության մաս: Այսինքն, իրենք տեսնում են Կրեմլի իրական նկրտումները եւ ցանկությունները եւ կարծում են, որ այդ փորձագիտական ասույթի միջոցով Ռուսաստանն ինչ-որ բան է փորձում հասկացնել Հայաստանի իշխանություններին: Եթե մենք շարժվում ենք իրենց տրամաբանությամբ, ստացվում է` Հայաստանում փորձագիտական այն հանրույթը, որոնց հետ իրենք աշխատում են, կոչ է անում ձերբակալել ՌԴ նախագահին: Նաեւ գրում են ու շատ հստակ ասում` պետք է ԱՄՆ-ից ստանանք անվտանգության հստակ երաշխիքներ, եւ մենք դա կիրականացնենք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ