«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում Ֆրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ «Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված է Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին «Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ Նեթանյահուն շատ ծանր հարված ստացավ Մակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրա

Ալիեւը հա էլ կհարձակվի, քանի դեռ Նիկոլն աղբ է հավաքում

Միջազգային

Այս­պի­սով, պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բլին­քե­նի կող­մից Ադր­բե­ջա­նին հրա­պա­րա­կավ խոս­տա­ցած ա­ջակ­ցու­թյո՞ւնն էր պատ­ճա­ռը, որ Ա­լի­ե­ւը ո­րո­շեց ա­ռաջ շարժ­վել: Կամ մի­գու­ցե այդ քայ­լով, ո­րի մի­ջո­ցով նա փոր­ձում է վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նել նա­եւ Ար­ցախ մտնող եւ 4 բնա­կա­վայ­րեր ի­րար կա­պող ճա­նա­պար­հի նկատ­մամբ, Հեյ­դա­րո­վի­չը ՌԴ-ի եւ Ի­րա­նի ռե­ակ­ցի­ա՞ն էր փոր­ձում ստու­գել: Թե՞ նոր բար­ձունք գրա­վե­լու հետ կապ­ված՝ ինչ-որ այլ հա­րա­կից գոր­ծոն­ներ կա­յին: Ա­մեն դեպ­քում, փաս­տը մնում է փաստ. Ադր­բե­ջա­նը գնաց մի քայ­լի, ո­րը ՌԴ ՊՆ-ն ան­մի­ջա­պես ֆիք­սեց՝ որ­պես նո­յեմ­բե­րյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի խախ­տում:

ՆԻ­ԿՈ­ԼԻ «ԲԼԵ­ՖԸ»

Մինչ կփոր­ձենք հաս­կա­նալ, թե ինչ է կա­տար­վում, մեկ փաս­տի վրա եւս կանգ առ­նենք: Խոս­քը՝ Նի­կո­լի ռե­ակ­ցի­ա­յի, ա­վե­լի կոնկ­րետ, այդ հույժ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված ռե­ակ­ցի­ա­յի բա­ցա­կա­յու­թյան մա­սին է: Այ­սինքն, Ա­լի­ե­ւը փոր­ձում է Ար­ցա­խի բլո­կա­դան դարձ­նել 100 տո­կո­սա­նոց, իսկ այդ ժա­մա­նակ Նի­կո­լը Դիլի­ջա­նում փո­ղոց­նե­րից աղբ է հա­վա­քում, քիչ անց էլ հրճվում, թե, տե­սեք, եր­կու հա­մայն­քում ընտ­րու­թյուն­ներ եմ շա­հել: Այն տպավո­րու­թյունն է, թե այդ դի­լի­ջա­նյան աղ­բով նա փոր­ձում է եւս մեկ ան­գամ ի ցույց դնել, թե դա իր գոր­ծը չէ: Այ­սինքն, ինչ­պես Լա­չի­նի մի­ջանց­քի դեպ­քում էր` նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ պա­տաս­խա­նա­տուն ռուս­ներն են, թող նրանք էլ «ջառ­ման քա­շեն»: Այն դեպ­քում, երբ Նի­կո­լի այդ պնդումն ըն­դա­մե­նը Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի եւ ՌԴ-ի մեջ­քին հասց­ված ա­մե­նա­իս­կա­կան «դա­նա­կի հար­վածն» է, ընդ ո­րում` զուրկ ո­րե­ւէ հիմ­քից: Այ­սինքն, Նի­կոլն ինչ­քան էլ որ պնդի, թե Լա­չի­նի մի­ջանց­քի եւ Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան մա­սին նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րի հա­մա­պա­տաս­խան կե­տե­րում Հա­յաս­տա­նի մա­սին ո­չինչ գրված չէ, պա­տաս­խա­նա­տու­ներն են Ռու­սաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը, մեկ է, դա ըն­դա­մե­նը պրի­մի­տիվ բլեֆ է: Շատ պարզ պատ­ճա­ռով. ե­թե այդ կե­տե­րի մեջ Հա­յաս­տա­նի մա­սին բան աս­ված չէ, մեկ է, Նի­կոլն է իր ստո­րագրու­թյու­նը դրել ողջ փաս­տաթղ­թի տակ, որ­պես մեկ ամ­բող­ջա­կա­նու­թյուն, այ­սինքն` այդ կե­տե­րով հան­դերձ: Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի հա­մար հենց Նի­կո­լի այդ ստո­րագ­րու­թյունն էր ե­րաշ­խի­քը, որ մյուս կե­տե­րը կա­տա­րե­լով, այդ թվում` Ար­ցա­խի եւ Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան հա­մար կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նե­ցեղ Քել­բա­ջարն ու Լա­չի­նը հանձ­նե­լով, մյուս կե­տե­րը կկա­տար­վեն: Այդ թվում` Լա­չի­նի մի­ջանց­քի եւ Ար­ցա­խի ներ­կա պա­րա­մետ­րե­րին վե­րա­բե­րող կե­տե­րը: Ու սո­վո­րա­կան կեղ­ծիք է հայ­տա­րա­րու­թյու­նը, թե` այս-այս կե­տե­րի հա­մար պա­տաս­խա­նա­տու եմ, այս մյուս­նե­րի հա­մար` ոչ. Նի­կո­լը պա­տաս­խա­նա­տու է բո­լոր կե­տե­րի` ողջ փաս­տաթղ­թի հա­մար: Ու երբ հի­մա չի կա­րո­ղա­նում կամ չի ցան­կա­նում այդ փաս­տաթղ­թի կե­տե­րի մի մա­սը ի­րա­գոր­ծել` սրան-նրան մե­ղադ­րե­լով, ա­պա դա նշա­նա­կում է, որ չհաս­կա­նա­լով, «գլխից մեծ բեռ շա­լա­կե­լով» կամ դի­տա­վո­րյալ ստո­րագ­րու­թյուն է դրել, դրա­նով ա­նի­րա­կա­նա­նա­լի ե­րաշ­խիք­ներ է տվել Ար­ցա­խին եւ Հա­յաս­տա­նին:

Եվ կոնկ­րետ դեպ­քում. Ադր­բե­ջա­նը նո­րից խախ­տում է նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տա­թուղ­թը: Նի­կո­լը պար­տա­վոր է դա թույլ չտալ, բայց իր հա­մար հան­գիտ Դի­լի­ջա­նում աղբ է հա­վա­քում: Ու սա կա­րե­լի է հա­մա­րել պաշ­տո­նա­կան ան­գոր­ծու­նե­ու­թյու­ն, ո­րը սպառ­նում է ծան­րա­գույն հե­տե­ւանք­նե­րով:

Ի­ՐԱ­ՆԻ ԳՈՐ­ԾՈ­ՆԸ

Փո­խա­րե­նը նո­յեմ­բե­րի 9-ի հետ ո­րե­ւէ կապ չու­նե­ցող Ի­րանն այդ նույն պա­հին շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ քայ­լե­րի գնաց, քան մեր «հա­րա­զատ» իշ­խա­նու­թյուն­նե­րը: Եվ ոչ մի­այն այս դրվա­գի, այլ` առ­հա­սա­րակ, հայ-ադրբե­ջա­նա­կան ներ­կա գրծըն­թա­ցի: Օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի հետ սահ­ման­ներ գծե­լու մա­սին Ա­լի­ե­ւի հայ­տա­րա­րու­թյան հետ կապ­ված այդ­պես էլ հո­դա­բաշխ կեր­պով պարզ չդար­ձավ, թե ինչ է պա­տաս­խա­նում նի­կո­լյան խուն­տան: Մինչ­դեռ Ի­րա­նը Ար­դա­բի­լում Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ ա­յա­թոլ­լահ Սե­յիդ Հա­սան Ա­մո­լի­ի, այ­սինքն` երկ­րի փաս­տա­ցի կա­ռա­վա­րող հա­մա­կար­գի ներ­կա­յա­ցուց­չի մի­ջո­ցով Բաք­վին հի­շեց­րեց մեկ պարզ փաստ` ե­թե Ադր­բե­ջա­նը ցան­կա­նում է, որ պատ­մա­կան գրա­ռում­նե­րը լի­նեն մի­ջազ­գա­յին սահ­ման­նե­րի հիմ­քում, ա­պա Ի­րա­նի շատ հա­րե­ւան պե­տու­թյուն­ներ, այդ թվում՝ Ադր­բե­ջա­նը, պետք է մի­ա­նան Ի­րա­նին: Պատ­մու­թյա­նը դի­մե­լը բա­ցար­ձա­կա­պես չի բխում Ադր­բե­ջա­նի շա­հե­րից, եւ մենք դա չենք ու­զում: Իսկ ա­հա այս լար­ված ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված Թեհ­րա­նից ե­կած ազ­դակ­ներն ա­ռա­վել քան կտրուկ է­ին: Ա­մե­նագլ­խա­վո­րը, որ Ի­րա­նը պատ­րաստ­վում է նոր զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նել Ադր­բե­ջա­նի (նա­եւ Նա­խի­ջե­ւա­նի) սահ­մա­նի մոտ: Հա­ղորդ­վում է, որ ար­դեն իսկ ա­վե­լի քան 300 մի­ա­վոր ռազ­մա­կան տեխ­նի­կա եւ տանկ է տե­ղա­փոխ­վել տա­րա­ծաշր­ջան:

Թեհ­րա­նից այլ ազ­դակ­ներ եւս գա­լիս են այս օ­րե­րին: Օ­րի­նակ, Հե­ղա­փո­խու­թյան պաշտ­պա­նու­թյան կոր­պու­սի հետ առնչ­վող աղ­բյուր­նե­րը տա­րա­ծել են բա­վա­կա­նին պատ­կե­րա­վոր տե­սա­նյութ (նա­եւ ադր­բե­ջա­նե­րե­նով եւ ռու­սե­րե­նով)` նկա­րագ­րե­լով նման ի­րա­վի­ճակ.

- Ադր­բե­ջանն ըն­դա­մե­նը գոր­ծիք է ՆԱ­ՏՕ-ի ձեռ­քում, եւ դա կազ­մա­կեր­պու­թյա­նը պետք է մի­այն «Թու­րա­նա­կան մի­ջանց­քը» բա­ցե­լու հա­մար:

- Ա­րեւմ­տյան երկր­նե­րը վա­խե­ցան ի­րա­նա-ռուս-չի­նա­կան դա­շին­քի ձե­ւա­վո­րու­մից եւ ո­րո­շե­ցին ոչն­չաց­նել այն, այդ թվում՝ ստեղ­ծե­լով «ՆԱ­ՏՕ-ի Թու­րա­նյան մի­ջանց­քը»:

- Այս մի­ջանց­քը կոչ­ված է «կտրե­լու Ի­րա­նին հա­մաշ­խար­հա­յին ա­ռեւտ­րա­յին ու­ղի­նե­րից եւ կենտ­րո­նաց­նե­լու տրանս­պոր­տա­յին եւ է­ներ­գե­տիկ տա­րան­ցիկ շղթա­նե­րը Թուր­քի­ա­յում»:

Այ­սինքն, Ադր­բե­ջա­նի քայ­լերն Ի­րա­նը հեր­թա­կան ան­գամ գնա­հա­տում է իր անվ­տան­գու­թյա­նը՝ ԱՄՆ-ի եւ ՆԱ­ՏՕ-ի կող­մից ուղղ­ված բա­ցա­հայտ սպառ­նա­լիք, եւ, հաս­կա­նա­լի է, որ հատ­կա­պես Բլին­քե­նի վեր­ջին ե­լույ­թից հե­տո այլ տար­բե­րակ չէր էլ կա­րող լի­նել: Իսկ նման գնա­հատ­ման պա­րա­գա­յում Թեհ­րա­նի այս ռե­ակ­ցի­ան հա­զիվ թե մի­այն սպառ­նա­լիք­նե­րով ա­վարտ­վի, ե­թե, ի­հար­կե, Ա­լի­ե­ւը վերջ­նա­կա­նա­պես ո­րո­շում կա­յաց­նի պա­տե­րազ­մի օգ­տին: Ընդ ո­րում, նա­եւ հաս­կա­նա­լով, որ այդ դեպ­քում ան­գամ Նի­կո­լի այն­պի­սի «տա­րօ­րի­նակ» քայ­լե­րը, ինչ­պի­սիք են ծայ­րա­հեղ վտանգի պա­հին աղբ հա­վա­քե­լով զբաղ­վե­լը, Ի­րա­նին զերծ չեն պա­հի մի­ջամ­տե­լուց:

ԹՈՒՐ­ՔԻ­Ա­ՅԻ ԳՈՐ­ԾՈ­ՆԸ

Մի­ա­ժա­մա­նակ, նա­եւ Թուր­քի­ա­յից ե­կող ազ­դակ­ներն են շա­րու­նա­կում Հեյ­դա­րո­վի­չի հա­մար քիչ մխի­թա­րա­կան մնալ, թե­եւ մշտա­կան կոն­սուլ­տա­ցի­ա­ներ Ան­կա­րա­յի հետ, ի­հար­կե` կան: Բայց, ա­մեն դեպ­քում, Ան­կա­րա­յի վեր­ջին գնա­հա­տա­կա­նը Ի­րա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված, օ­րի­նակ, Էր­դո­ղա­նի խոս­նակ Իբ­րա­հիմ Քա­լի­նի ներ­կա­յաց­մամբ սա էր` «Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը փոր­ձում է շրջա­պա­տել Ի­րա­նը տա­րա­ծաշր­ջա­նում, եւ մենք դրան մտա­հո­գու­թյամբ ենք նա­յում»: Թե ին­չու, կա­րե­լի է կռա­հել Քա­լի­նի այս մեկ­նա­բա­նու­թյու­նից. «Ես ե­կել եմ այն ​​եզ­րա­կա­ցու­թյան, որ Ա­րեւ­մուտ­քը չի կան­խա­տե­սել Չի­նաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը, Պե­կի­նի միջ­նոր­դու­թյու­նը Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի եւ Ի­րա­նի մի­ջեւ: Սա, ան­կեղծ ա­սած, Ռի­ա­դի ու­ղերձն է Ա­րեւ­մուտ­քին: Ուկ­րա­ի­նա­յի նկատ­մամբ Չի­նաս­տա­նի ակ­տիվ դիր­քո­րո­շու­մը, նա­խա­ձեռ­նու­թյու­նը վերց­նե­լու փորձ, քա­նի որ Պե­կի­նը ժա­մա­նա­կին ո­րո­շա­կի հե­ռա­վո­րու­թյուն էր պահ­պա­նում, Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը նրան մղում են դե­պի Չի­նաս­տան: Բայց ի սկզբա­նե խո­սում է­ին Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը բա­ժա­նե­լու  քա­ղա­քա­կա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին: Այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փա­կու­ղի է մտել…»: Ու այս­քա­նից զատ, Էր­դո­ղա­նը, ի դեմս իր խոս­նա­կի, ա­մե­րի­կա­ցի­նե­րին նա­եւ մե­ղադ­րեց Սի­րի­ա­յի ա­մե­րի­կյան զոր­քե­րը «Իսլա­մա­կան պե­տու­թյան» դեմ պայ­քա­րի  կեղծ պատր­վա­կով պա­հե­լու քրդա­կան խմբա­վո­րում­նե­րին ա­ջակ­ցե­լու մեջ` այս ա­մե­նով հեր­թա­կան ան­գամ ակ­նար­կե­լով, որ Ի­րա­նի հետ բա­խումն առն­վազն իր ծրագ­րե­րի մեջ չի մտնում: Իսկ դրա վրա, ինչ խոսք, ազ­դել է նա­եւ չին-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վեր­ջին զար­գա­ցում­նե­րը:

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈ­ՆԸ

Վեր­ջա­պես, Ա­լի­եւն ազ­դակ­ներ ստա­ցավ նա­եւ ՌԴ-ից:

Մոսկ­վա­յի ա­ռա­ջին` տե­սա­նե­լի քայ­լը, թե­րեւս, Լի­սա­գո­րի հատ­վա­ծում ա­ռաջ շարժ­վել ցան­կա­ցող ա­զե­րի­նե­րի դեմ դիր­քա­վոր­վելն ու Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյունն էր, թե` Բաք­վի քայ­լե­րը գնա­հա­տում է որ­պես նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ան­թույ­լատ­րե­լի խախ­տում, ան­կախ դրա տակ դրված պատր­վակ­նե­րից:

Բայց մի­ա­ժա­մա­նակ ռու­սա­կան ու­ժե­րը (Հա­յաս­տա­նում գտնվող) այս օ­րե­րին բա­վա­կա­նին ակ­տիվ զո­րա­վար­ժանք­ներ են անց­կաց­նում, այդ թվում` լեռ­նա­յին պայ­ման­նե­րում, ո­րը պետք է որ Ա­լի­ե­ւին բա­վա­կա­նին բան ա­սի: Զու­գա­հե­ռա­բար այլ խո­սակ­ցու­թյուն­ներ եւս կան: Այդ թվում` «Էրե­բու­նի» օ­դա­նա­վա­կա­յան ռու­սա­կան ո­րո­շա­կի ու­ժե­րի մուտ­քի մա­սին: Նա­եւ, որ այս օ­րե­րին ռու­սա­կան կաս­պյան նա­վա­տոր­մը եւս ո­րո­շա­կի շար­ժեր ի­րա­կա­նաց­րեց: Ճիշտ է, պաշ­տո­նա­պես ու­սու­ցո­ղա­կան բնույ­թի, բայց դա եւս Ա­լի­ե­ւը պետք է որ հաշ­վից դուրս չթող­նի:

Ա­մեն դեպ­քում այն, որ Ադր­բե­ջա­նի ներ­սում ան­հանգս­տու­թյուն կա, ար­դեն իսկ հու­շում է, որ թվարկ­ված բո­լոր պա­տաս­խան ռե­ակ­ցի­ա­ներն անն­կատ չեն մնում: Օ­րի­նակ, հա­մա­ցան­ցում շրջա­նառվում է ինչ-որ ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­ցու մտա­հոգ կո­չը, թե. «Պա­րոն Ա­լի­եւ, Ա­մե­րի­կան ​​չկա­րո­ղա­ցավ հաղ­թել Ի­րա­նին: Մի՛ ա­րեք դա, մի՛ հրահ­րեք Ի­րա­նին, մի՛ սպա­նեք մարդ­կանց: Ե­թե ի­րա­նա­կան եր­կու հրթիռ խո­ցի Բաք­վին, ա­մեն ինչ կկոր­ծան­վի»:

Մի­գու­ցե եր­կու հրթի­ռը Բաք­վում ա­մեն ինչ չկոր­ծա­նի, բայց հաս­տատ նավ­թա­գա­զա­յին հատ­վա­ծում լրջա­գույն խնդիր­ներ կա­րող են ա­ռա­ջաց­նել: Մի խոս­քով, մտա­ծե­լու բան Հեյ­դա­րո­վի­չը, ի­հար­կե, ու­նի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներՆեթանյահուն շատ ծանր հարված ստացավՄակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրաԶապորոժեի ճակատի արեւելքում ռուսական ուժերը խորը ճեղքումով կարեւոր բնակավայր են գրավելԵ՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված