Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Շանս չթողնելով Դանիլ Օլեյնիկին` Կամո Ունանյանը հաղթեց MMA մրցաշարում

Սպորտ

Մարտի 26-ին Հայաստանում տեղի ունեցավ «Doping time» MMA միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ 5 երկրից:

MMA միջազգային հայաստանյան մրցաշարը եզրափակվեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի MMA-ի դեբյուտային մենամարտով, որը դարձավ երեկոյի գլխավոր մենամարտը։ Կամոն մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ, որը ռուսական «Hard core» անվանի ընկերությունում ունի մի քանի հաղթանակներ։

Չնայած նրան, որ MMA-ի դեբյուտային մենամարտի հենց առաջին ռաունդում Կամոն ստացավ ոտքի վնասվածք, բայց շարունակելով մարտը, հենց երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։

Հավելենք, որ ողջ մարտը Կամոն պահեց իր տիրապետության տակ՝ շանս չթողնելով մրցակցին։ Հիշեցնենք, որ մարտից առաջ Դանիլ Օլեյնիկը հայտարարել էր, որ հաղթանակի շանսեր չի թողնելու Կամո Ունանյանին։ Մինչդեռ ստացվեց հակառակը՝ Կամո Ունանյանը շանս չթողեց Դանիլ Օլեյնիկին։

Նշենք, որ ապրիլի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կկայանա MMA սերիա մրցաշարը, որին նախատեսված է նաև Կամո Ունանյանի մենամարտը։ Սակայն, Կամոյի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է, քանի որ նա այս մարտի ընթացքում ստացել է ոտքի վնասվածք։

Ի դեպ, տարվա ընթացքում Կամոն պատրաստվում է և՛ Հայաստանում, և՛ Եվրոպայում մասնակցել MMA-ի մարտերին՝ մի քանի տարբեր մրցաշարերում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի կարատեի միությունից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ