3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Երեսպաշտությունը դրվել է որպես հիմնաքար եւ հնարավորություն է տալիս կեղծել ընտրությունները. Ալլա Հակոբյան

Թեմա
Հերթական խայտառակ ընտրություններից հետո ուզում եմ մի երկու տող գրել: Ինչո՞ւ, այսպես կոչված «դեմոկրատական» համակարգում, ի սկզբանե որոշվել է ընտրությունները անցկացնել գաղտնի: Չէ՞ որ ազնիվ ու արդար համակարգում, որն իրեն հորջորջել է «դեմոկրատական», այն է՝ ժողովրդի իշխանություն, մարդը չպիտի վախենա, որ իր արտահայտած կարծիքի համար ընտրություններից հետո կարող է տուժել: Հենց այստեղ է թաքնված սատանան, այսինքն` այդ «դեմոկրատական» համակարգը ընդունում է, որ ազնվորեն իր կարծիքն արտահայտած մարդը ընտրություններից հետո կարող է ՀԵՏԱՊՆԴՎԵԼ հե՛նց իր կարծիքի համար: Եվ այս երեսպաշտությունը դրվել է որպես ՀԻՄՆԱՔԱՐ եւ ՀՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ է տալիս կեղծել ընտրությունները, որովհետեւ, եթե ընտրությունները չլինեին գաղտնի, եւ վերջում տպվեին ցուցակներ անուններով, որտեղ պարզ ու տեսանելի կլիներ, թե ով ի՞նչ ընտրություն է արել, ապա եւ կեղծել չէին կարողանա: Հիմա հարց, ինչո՞ւ մարդը պետք է ՎԱԽԵՆԱ սեփական ընտրության մասին բարձրաձայնել... Երեսպաշտները չեն էլ թաքցնում՝ որ ընտրություններից հետո մահակով գլխին չտան... Սա նենգ գործարք է՝ մենք մահակով գլխիդ չենք տա, իսկ դու թույլ կտաս մեզ ԿԵՂԾԵԼ ԳԱՂՏՆԻ ընտրությունները...», - գրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ