Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Հուսով եմ՝ արժանի խաղ ցուցադրեցի. Ուգուչուկվու Իվուն` Թուրքիայի դեմ խաղի մասին

Սպորտ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան  Ուգուչուկվու Իվուն խոսել է Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի տնային խաղի մասին:

«Հանդիպումը շատ բարդ ստացվեց, մրցակիցը ուժեղ էր, բայց մենք փորձում էինք չզիջել, որոշ դրվագներում ավելի լավ էինք խաղում։ Շատ ուրախ եմ նման պատասխանատու խաղում նորամուտս նշելու համար, հուսով եմ՝ արժանի խաղ ցուցադրեցի։ Մարզադաշտում ապշեցուցիչ մթնոլորտ էր, երկրպագուները մեզ աջակցում էին ամբողջ 90 րոպեների ընթացքում, դա անհավանական էր։

Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի լավագույնս հանդես գամ ամեն խաղում, երբ ինձ նորից նման հնարավորություն կընձեռվի», 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ