3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Գոռգոռոցներ, վիճաբանություն․ Անիում ՏԻՄ ընտրությունները ևս բավական լարված են ընթանում

Ներքաղաքական

Անիում ՏԻՄ ընտրությունները բավական լարված են ընթանում։ Ընտրողների ամենաշատ քանակ` (1730 ընտրող) ունեցող թիվ 33/03 ընտրատեղամաս ոտք դնելուն պես ականատես եղանք մի միջադեպի. տարեց մի տղամարդ պնդում էր, որ քվեաթերթիկները կպած են եղել, դրոշմանիշը փակցնելիս նկատել են, որ այն իր նախընտրած թեկնածուի քվեաթերթիկի վրա չէ։ Նա պատռել էր դրոշմանիշը և պահանջում էր նոր քվեաթերթիկ, գրում է Aravot.am-ը։

«Տվեք նոր թերթիկ, նորից ընտրեմ իմ ընտրյալին ու գնամ»։ Հանձնաժողովում առարկում էին, որին ի պատասխան տարեց տղամարդը գոռում էր․ «Ինչի՞, երկիր եմ քանդել, թողեք, իմ ընտրյալին նորից ընտրեմ, գնամ»։ Նրան ընտրատեղամասից ոստիկանները դուրս հանեցին, սակայն քիչ անց ճշտումներ անելուց հետո ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ամալյա Խաչատրյանը ոստիկաններին փոխանցեց, որ նրան պիտի հրավիրել ընտրատեղամաս` ընտրելու նոր հնարավորություն տալու համար։

Այստեղ թունդ վիճաբանության սկսվեց նաև վստահված անձանց միջև. թեման ընտրատեղամասում լրագրողների շատ լինելն էր։ Մի պահ խոսակցություն ծավալվեց երկու հոգով քվեախցիկ մտնելու շուրջ։ Անընդմեջ գոռգոռոցներ էին Մարալիկի մշակույթի տանը տեղակայված ընտրատեղամասում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ