Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN

ՄԱՐՏԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք նախանձով կնայեք ձեր մտերիմ ընկերների սիրելիներին եւ կցանկանաք նրանց համեմատել ձեր սիրելիի հետ: Ընդ որում` ոչ վերջինիս օգտին: Չի բացառվում, սակայն, որ ձեր ընկերներն էլ նույնությամբ ձեզ են նախանձում:

ՑԼԵՐ

Այսօր ձեզ կհաջողվի ինչ-որ պահ մոռանալ, թե ինչն է ձեզ անհանգստացնում կյանքում եւ պարզապես լինել բնական` առանց հատուկ ջանքեր գործադրելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Մի' ամաչեք հաճոյախոսություն անել ձեզ դուր եկած հակառակ սեռի ներկայացուցչին կամ ժպտալ ինչ-որ մեկի ժպիտին ի պատասխան: Դա կարող է լավ արդյունք տալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ հետ հարաբերություններում կձգտի առաջնորդ լինել, ընդ որում` ամենակոպիտ եղանակով: Աշխատեք տեղի տալ առանց վեճերի, քանի որ դրանք կլինեն ծանր եւ անիմաստ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ինչ-որ բանով չափազանց վրդովված կլինի, եւ միայն ձեր ուժերում է նրան հանդարտեցնելն ու նոր ուղու վրա կանգնեցնելը:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը ձեզ հուշում են բավականություն ստանալ սիրելիի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեից: Պահպանեք ձեր երջանկությունն ու թույլ մի տվեք, որ այն ձեր կողքով անցնի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ միասին գնումներ կատարել, ցանկալի է` մրգեր եւ հատապտուղներ: Այստեղ կարեւոր է ոչ այնքան գնումների գործընթացը, որքան այն, թե ինչպես եք հետո մրգերով կերակրելու միմյանց:

ԿԱՐԻճՆ

Այսօր մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք այն մարդկանց, ովքեր անցյալում մեծ դեր են ունեցել ձեր կյանքում: Ի դեպ, նրանք այսօր էլ կարող են ազդել սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա, եթե դուք թույլ տաք դա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Թույլ տվեք սիրելիին, որ նա գտնի ինքն իրեն: Նա պարտավոր չէ իր ամբողջ ժամանակը ծախսել ձեզ վրա միայն: Ձեզ նույնպես նման պահվածքը կձանձրացնի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ գոհացնելը, քանի որ դուք քմահաճ կլինեք: Սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, այնպես որ` տխրել պետք չէ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր կյանքում արդեն նշանակալից իրադարձություն եղել է, սակայն ոչ պակաս նշանակալից իրադարձություն դեռ սպասվում է: Իսկ այժմ պարզապես վայելեք ձեր խաղաղ ժամանակահատվածը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հաշտվել ձեր վատ սովորույթներից մեկի հետ, այդ իսկ պատճառով նա ամեն կերպ կփորձի արհամարհել ձեզ, թեեւ դա նրա մոտ դժվարությամբ կստացվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ