«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցն Արեւմուտքին ընդհանրապես չի հետաքրքրում. Բաղդասարյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նշել է, որ Արեւմուտքին ձեռնտու կլիներ, որ Արցախում ընդհանրապես հայեր չլինեին:

— Օրակարգային է մնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է առաջիկայում սպասվում արցախահայությանը, ի՞նչ ակնկալել:

— Ցավոք, Հայաստանի իշխանությունները հստակ պատասխան չեն տվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատկերացումներին, հայտարությանը, որով նա զուգահեռներ անցկացրեց Կոսովոյի սերբերի հետ եւ, այսպես կոչված, նրանց սերբական համայնքների միության օրինակը բերեց, ինչը բացարձակապես անընդունելի է: Հայաստանից պաշտոնական արձագանք չկա, ինչը ենթադրում է, որ Հայաստանի իշխանություններին գուցե նույնիսկ դա է ձեռնտու թվում: Ադրբեջանին ոչ թե Արցախի հայերի ինտեգրումն է պետք, այլ Արցախի հայաթափումը, եւ նրանք այդ «ինտեգրումը» փորձելու են, որպես գործիք օգտագործել Արցախը վերջնականապես հայաթափելու համար եւ պատրանքներ ունենալ պետք չէ: Եթե Արցախի եւ Բաքվի երկխոսության օրակարգը դա է լինելու, ապա որեւէ արդյունք չի ունենալու եւ ուժեղացնելու է Ադրբեջանի հաղթանակները: Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքին, ապա կարծում եմ, որ Հայաստանը պետք է փորձի միջազգային ճնշումներն ուժեղացնել, փորձել այդ ճանապարհով հասնել հարցի լուծման: Բայց չեմ կարծում, որ խնդիրը հնարավոր է լինելու առանձին լուծել, դա ընդհանուր համատեքստում պիտի լուծվի, որովհետեւ՝ հատվածական բանակցությունները հազիվ թե արդյունք տան: Իսկ արդյունքի պարագայում այն ժամանակավոր լուծում կլինի, որովհետեւ շրջափակումը մարդասիրական լուրջ խնդիրներ է առաջացրել Արցախում, բայց դա ընդամենը հետեւանքն է, պատճառները քաղաքական են, հետեւաբար քաղաքական լուծումներ պետք է լինեն:

— Ալիեւի սադրիչ հայտարարությունները օր օրի խորանում են, պահանջում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մի՞թե ՀՀ իշխանությունները կամ միջազգային կառույցները որեւէ լծակ չունեն: Այս պարագայում նրանց ֆունկցիան ո՞րը պետք է լինի:

— Ոչ թե չեն կարողանում լծակներ կիրառել, այլ կարծում եմ՝ այդպիսի ցանկություն չունեն: Ռուսաստանը այդպիսի ցանկություն չունի, որովհետեւ ՌԴ-ին խնդրի վերջնական կարգավորում պետք չէ, այլ պետք է վերահսկելի լարվածություն, որովհետեւ՝ չլուծված հակամարտությունը հնարավորություն է տալիս պահպանել ոչ միայն իր ռազմական ներկայությունն Արցախում, այլեւ ազդեցության լծակներ պահպանել Ադրբեջանի եւ Հայաստանի վրա: Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցն Արեւմուտքին ընդհանրապես չի հետաքրքրում, հատկապես Արցախի կարգավիճակի հստակեցումը, որովհետեւ Արեւմուտքը մեր տարածաշրջանում ունի թիվ մեկ նպատակ՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից, թե ինչ ձեւերով իրենք կհասնեն դրան, առանձնապես նրանց չի մտահոգում: Նրանց պատկերացմամբ՝ Արցախում հայ բնակչություն նշանակում է Արցախում ռուսական զորք, չկա հայ բնակչություն, չկա ռուսական զորք, դրա համար Արեւմուտքին ձեռնտու կլիներ, որ Արցախում ընհանրապես հայեր չլինեին: Իսկ տարածաշրջանում տեւական խաղաղությունը նրանք պատկերացնում են այսպես. Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ, որի հետեւանքով Ռուսաստանի ներկայությունն այստեղ՝ Հայաստանում դառնում է անիմաստ, նրանք այդպես են տեսնում: Հետեւաբար Արեւմուտքի համար այս խնդրի կարգավորումն այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, նրանց ծրագրերում չկա: Նրանց ծրագրերում կա Արցախի հարցը վերջնականապես փակել, թեկուզ վերջնական հայաթափման գնով, որից հետո փորձել «խաղաղության պայնագիր», երկարաժամկետ խաղաղություն հաստատել՝ հեռանկարում ունենալով Ռուսաստանի դուրս մղումը:

— Դուք նշեցիք, որ ծրագրերում կա ռուսական ազդեցությունից տարածաշրջանը ազատելը եւ տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն այս ամենին ընդառաջ են գնում, այս ապառուսականացումը Հայաստանի համար ի՞նչ վտանգներով է հղի, նոր գործընկերների փնտրտուքի ճանապարհին հնարավո՞ր է Արցախն ընդհանրապես կորցնենք:

— Դա շատ վտանգավոր է, ինչո՞ւ, որովհետեւ քննարկել՝ լավ է, թե՝ վատ, անիմաստ է, իմ պատկերացմամբ՝  հնարավոր չի լինելու իրականացնել, այսինքն՝ Հայաստանը չի կարողանալու Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Այնպես չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա ու դրանով բոլոր հարցերը կլուծվեն: Ռուսաստանը Հայաստանին ճնշելու բազմաթիվ լծակներ ունի, ե՛ւ տնտեսական ե՛ւ առաջին հերթին ռազմական, ինչը մեզ համար շատ վտանգավոր է լինելու, հատկապես, երբ այդ ժամանակը չունենք մեր առջեւ, օրինակ՝ տեսանելի, երաշխավորված կայունության հինգ կամ տասը տարի: Հետեւաբար, անվտանգային համակարգ փոխելը կարող է շատ ցավոտ լինել՝ ոչ միայն Արցախի, այլեւ՝ Հայաստանի համար:

— Պարոն Բաղդասարյան, պատերազմի հավանականությունն այս պահին որքանո՞վ է մեծ:

— Պատերազմի վտանգ ոչ միայն կա, այլեւ՝ բավականին մեծ է հավանականությունը: Մենք հիմա խաղաղության փուլում չենք, փաստացի պատերազմական իրավիճակի մեջ ենք: 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ընդամենը հրադադար էր, որը անընդհատ խախտվում է: Քանի դեռ չկա խաղաղություն, պատերազմական վիճակում ենք: Պետք է ուշադրություն դարձնենք, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի այն հայտարարությունը, թե ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, այսինքն՝ այս իրավիճակը, երբ ընդամենը հրադադարի փաստաթուղթ կա եւ բանակցությունները ձգձգվում են, իրենց համար անընդունելի են: Ինչո՞ւ, որովհետեւ Արեւմուտքը շտապում է, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված շատ ծանր վիճակում է: Արեւմուտքին պետք է կա՛մ Ռուսաստանին ներքաշել երկրորդ ճակատով պատերազմի մեջ, կա՛մ խաղաղության բանակցությունները հասցնել մի կետի, որից հետո Ռուսաստանը մեխանիկորեն դուրս կգա մեր տարածաշրջանից: Եվ քանի որ ստատուս քվոյի պահպանումն Արեւմուտքի համար անընդունելի է, իսկ Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ, բնականաբար, պատերազմի հավանականությունը մեծ է լինելու: Ինչքան Հայաստանը փորձի մանեւրել Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, ժամանակ ձգել, այնքան այդ հավանականությունը մեծանալու է, որովհետեւ՝ էլի եմ ասում՝ մենք այդ ժամանակը չունենք: Մեր ունեցած 2,5 տարին չենք կարողացել օգտագործել նոր պատերազմին պատրաստվելու համար, շարունակում է շատ խոցելի մնալ անվտանգային համակարգը, թշնամին, իհարկե, փորձելու է օգտվել դրանից:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված