Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. Պապոյան Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում «ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Ուկրաինա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան

Ինչ է սպասվում Թորոսյանին եւ ինչ «սեւ ամպեր» են կուտակվում Ավանեսյանի գլխին. Գրիգորյանը փակագծեր է բացում

Տեսանյութեր

Անցան շաբաթներ այն օրից, երբ հայտնի դարձավ, որ պետական ֆինանսական միջոցների չարաշահումներով պայմանավորված` «Քովիդի գործով» ձերբակալվել է 11 անձ, այդ թվում` ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, որն ավելի ուշ կալանավորվեց: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

«ՍԱ ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑՆ Է»

— Ըստ Ձեզ, «Քովիդի գործով» ձերբակալությունների շղթան դեռ շարունակվելո՞ւ է: Ի վերջո, ի՞նչ է կատարվել այն ժամանակ եւ ինչո՞ւ միայն հիմա բացահայտվեց:

— Հեռու եմ այն մտքից, որ համապատասխանում է իրականությանը պաշտոնական լրահոսի այն պատճառաբանությունները, ինչը հիմք է հանդիսացել 11 հոգու ձերբակալման: Համարում եմ, որ սա մեր երկրում իշխանությունը բռնազավթած հայրենադավերի խմբավորման ներքին քաղաքական, ժողովրդի լեզվով ասած, գզվռտոցն է: Եվ եթե չլինեին քաղաքական դրդապատճառներ, այն ամենն, ինչը տեղի է ունեցել, այսպես կոչված, կորոնափսիխոզի միմյանց հաջորդած տարիների ընթացքում, երբեք չէր բացահայտվելու: Առիթ եմ ունեցել մի քանի անգամ նշել` ողջամիտ կասկածներ ունեմ, որ անաչառ հետաքննության ժամանակ (ինչը բացառում եմ այս հայրենադավ ռեժիմի օրոք), մի շարք ահասարսուռ հանցագործություններ են բացահայտվելու: Շատ ցավալի է, որ մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը հետաքրքրված է ավելի շատ ֆինանսական չարաշահումներով, այնինչ անտեսում են այն, որ հազարավոր մարդկանց կյանքեր ու ճակատագրեր են խեղվել այդ պրոցեսում, հազարավոր ընտանիքներ իրենց սիրելիներին են կորցրել` որոշ էակների անբարեխճղության կամ հանցավոր պայմանավորվածության պատճառով:

— Նկատի ունեք, որ կորոնավիրուսի շրջանում ոչ այնքան համակարգային կոռուպցիա է տեղի ունեցել, այլ ավելի սարսափելի դրվագներո՞վ հանցագործություններ:

— Եթե ծանոթանաք Հակակոռուպցիոն կոմիտե կոչվածի հրապարակած հաղորդագրության բովանդակության հետ, ապա կտեսնեք, որ բացի այդ չարաշահումներից, ներկայացվում են մի շարք գործողություններ, որոնք վերաբերում են առողջապահությանը եւ մասնավորապես` կոռոնափսիխոզի ժամանակ, այսպես կոչված, բժշկական ցուցումներին, որոնք, իբրեւ թե, գիտելիքահեն են: Իրականում այդ ցուցումները որեւիցե աղերս չունեին գիտելիքահեն առողջապահության եւ բժշկության հետ, ընդամենը հարմարեցվում էին քաղաքական իրավիճակին: Երբ այդ ամենը սկսվեց, երեւի կհիշեք, որ ոստիկանության կողմից հատուկ տեխնիկա, զրահապատ մեքենաներ դուրս բերվեցին փողոց, դեռ այդ ժամանակ եմ ասել, որ վարակիչ հիվանդության դեմ զրահապատ մեքենաներով չեն պայքարում, այլ գործողության են պատրաստվում հայրենադավերը: Եվ այդպես էլ տեղի ունեցավ: Այս հայրենադավերի պարագլխի բրենդային արտահայտությամբ ասված օդում կախված լուրերի համաձայն` արդեն մի շարք ոչ միայն ֆինանսական չարաշահումների,այլ նաեւ ուրիշ հանցանքներ են բացվել: Ըստ շրջանառվող լուրերի, շատ բուժառուների ոչ համապատասխան, անթույլատրելի բուժում են նշանակել: Օրինակ, մի քանի անգամ իրար հաջորդող «ԿաՏե» են արել (տոմոգրաֆիա), մինչդեռ այն բավականին մեծ ճառագայթում է պարունակում եւ չի կարելի մեկ-երկու օրվա մեջ միմյանց հաջորդող նման ախտորոշիչ հետազոտություն անցնել: Ցավով եմ նշում, բայց ասում են` անգամ դեպքեր են եղել, որ արդեն իսկ վախճանված բուժառուներին նշանակել են «ԿաՏե» եւ այդպես գումարներ են դուրս գրել: Կրկին օդում կախված լուրերի համաձայն, տասնյակ միլիարդ դրամներ դուրս են գրվել` շինարարական աշխատանքների պատճառաբանության տակ եւ այլն: Եվ վերջապես` ըստ օդում կախված լուրերի, այդ կալանավորված անձինք արդեն սկսել են ցուցմունքներ տալ` այդ ժամանակվա առողջապահության բազմակաթոռը խայտառակողի դեմ, որն այսօր, կարելի է ասել, կենդանի դիակի դեմքի արտահայտությամբ է քայլում: Հույս ունեմ, որ այն խայտառակ չարաշահումների մասին, որոնց վերաբերյալ ես, իմ կոլեգաները, հասարակական, քաղաքական շատ գործիչներ բարձրաձայնում էինք, թե ինչ է տեղի ունեցել, գոնե որոշակի մասով այս փուլում մեր հանրության համար էլ հասանելի կդառնա :

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԻՆՉ «ՍԵՎ ԱՄՊԵՐ» ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԳԼԽԻՆ

— Այդ ժամանակ առողջապահության նախարարն այժմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր, որն ինքնավստահ շտապեց հայտարարել, թե պատրաստ է ինքնակամ գնալ եւ հարցաքննվել իրավապահների կողմից: Եթե նա էլ ունի այս ամենում իր մեղավորության մասնաբաժինն, ապա ինչի՞ մասին էր նրա «հուզիչ» հայտարարությունը:

— Իսկ ձեզ ի՞նչ էր թվում` այդ էակը պետք է ասեր, որ հրաժարվո՞ւմ է համագործակցել հետաքննության հետ, վախենում է ու ցանկություն չունի՞ ցուցմունք տալու: Իհարկե, բոլորն էլ ասում են, որ պատրաստ են համագործակցել, բայց պետք է գիտակցել, որ այն էակները, որոնք ենթադրվող հանցանքները գործել են, եւ այդ ամենի հետեւում են կանգնած, պարզապես փորձում են հենց իրենց հայրենադավ խմբավորման ներսում մտնել ինչ-որ քաղաքական առեւտրի մեջ: Նմանների մեջ շատ քչերն են եղել պատմության մեջ, որ համաձայնվեն միայնակ կրել ողջ պատասխանատվությունը: Որպես օրենք` նրանք խիղճ ու սրբություն չունեն եւ մատնում ու իրենց հետեւից տանում են շատերին, երբ պարզվում է, որ իրենք չեն խուսափելու պատժից:

— Մինչեւ այսօր Արսեն Թորոսյանը կալանավորված չէ, համենայնդեպս, գլխավոր դատախազը նրան անգամ անձեռնամխելիությունից զրկելու միջնորդությամբ Ազգային ժողով չի եկել, սա նշանակո՞ւմ է, որ իշխանությանը նա դեռ պետք է եւ ամեն գնով պահելու են:

— Ինձ չի թվում, թե նա երբեւիցե պետք է եղել այս հայրենադավերին: Պարզապես կար ոլորտային մասնագետների վակում, որը պետք էր լցնել էակներով, որոնք պատրաստ կլինեին կատարել բոլոր այն ցուցումները եւ պատվերները, որոնք կգան հայտնի դեսպանատներից: Այդ վակումից դուրս գալու դերակատարությունը նա ստանձնեց, ինչի համար հաշվի առնվեց, որ ձեր կողմից նշված էակը եղել է ՀՀ առաջին նախագահի ջատագովներից: Երբ «Մարտի 1»-ի հայտնի ողբերգության ժամանակ «դիջեյություն» էր անում իրենց այսօրվա ղեկավարը, այդ էակն էլ զբաղված էր որոշակի ապրանքներ տանել-բերելով, բաժանելով, ըստ ամենայնի` պրոպագանդայով: Եվ, բնական է, որ, ինչպես սննդի անվտանգության ոլորտում, այնպես էլ առողջապահության, կադրերին այս հայրենադավերն ընտրեցին առաջին նախագահի գրպանից` այդ վակումը լցնելու համար: Երբ այս հայրենադավերը եկան իշխանության, ունեին կադրային սով եւ պաշտոնների նշանակելու համար` գոնե համապատասխանող դիպլոմով մարդ էին ման գալիս: Այդպես մի շարք հայրենադավ, պիղծ, անաստված էականեր հայտնվեցին պետության համար կարեւորագույն ոլորտների ղեկավարների պաշտոնում: Սրա վառ ապացույցն է առողջապահության ոլորտում տեղի ունեցածը: Ինչպե՞ս կարելի էր ջախջախել, քանդել, խայտառակել, երկու-երեք տարվա ընթացքում վարկաբեկել փառապանծ եւ աշխարհով հայտնի, նվիրված եւ բարձրակարգ մասնագետներ տված առողջապահության ոլորտը եւ մասնագետներին ազատել աշխատանքից, բերել դիլետանտների եւ տանուլ տալ ամբողջ առողջապահության աշխատանքը` թե՛ ոչ վարակիչ հիվանդությունների, թե՛ մասնավորապես` վարակիչ հիվանդությունների վերահսկողության ոլորտում, այդ թվում` նաեւ նրանց իմունոկանխարգելման: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Արսեն Թորոսյանին դեռ չեն զրկել առնվազն մանդատից, ըստ ամենայնի, նրա նման էակաները միշտ փորձում են մեղքը բարդել մեկ ուրիշի վրա: Իմ կարծիքով` այդ մեկը կլինի այսօրվա առողջապահության նախարարի բազմակաթոռը խայտառակող տիկինը: Նա այն ժամանակ փոխնախարարն էր, կլինեն շատ ուրիշներ եւս, որոնք ի հայտ կգան: Ընդ որում` ասեմ, որ շատ դերակատարներ ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում` դեռ մնում են ստվերում:

— Այդ շարքում հերթը կհասնի նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՞ն, որն այդ ժամանակ պարետ էր կարգված:

— Ոչ միայն նա: Հիմա «որսը» գնում է այս հայրենադավերի սրտի առղջապահության նախարարի յուրայինների ուղղությամբ, հիմնական թիրախում, ըստ ամենայնի, նա է եւ եւս մի քանի հոգի: Ի դեպ, չեմ բացառում, որ եթե իրավիճակը մի քիչ ավելի խորանա ու բարդանա, հնարավոր է նաեւ վերջերս հրաժարական տված Երեւանի քաղաքապետի գործողությունների մեջ ինչ-որ հանցավոր արարքներ գտնեն: Սա շատ մութ, կեղտոտ եւ չեմ վարանի ասել` զզվելի պատմություն է: Եվ ամենացավալին այն է, որ այս ամբողջ պատմության մեջ զոհ են դարձել հազարավոր քաղաքացիներ` որոշ մարդկանց անկշտության, չտեսության եւ անաստվածության պատճառով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Մարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top