Ով կներկայացնի Հայաստանը «Սլավյանսկի բազար 2023»-ում
ՄշակութայինԲելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում հուլիսի 12-17-ը տեղի կունենա «Սլավյանսկի բազար 2023» մանկական եւ երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթը: Իսկ թե հեղինակավոր մրցույթում ով կներկայացնի Հայաստանն այս տարի, պարզ կդառնա մարտի 25-ին:
Ի դեպ, «Սլավյանսկի բազարի» հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն այս տարի որոշել է տեղական նախընտրական փուլ անցկացնել՝ միայն մանկական կատարողների համար: Իսկ թե երիտասարդ կատարողներից ով կներկայացնի Հայաստանը Վիտեբսկում, որոշելու է մրցույթի հայաստանյան ներկայացուցչության կազմկոմիտեն՝ առանց նախընտրական փուլ անցկացնելու:
Այսպիսով՝ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջում շաբաթ օրը կհայտարարվի մանկական կատարողների նախընտրական փուլի արդյունքներն ու երիտասարդ կատարողի անունը, ով Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազար 2023»-ում:
Հիշեցնենք, որ «Սլավյանսկի բազար» մանկական եւ երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարը քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանն է: Բելառուսի կառավարության հովանու ներքո անցկացվող «Սլավյանսկի բազար» մրցույթում տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են հայաստանյան երգարվեստի այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Վարդուհի Վարդանյանը, Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Շահբազյանը, Լիլուն, Գրիգոր Կյոկչյանը, Սերգեյ Գրիգորյանը եւ այլք:
ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՍԼԱՎՅԱՆՍԿԻ ԲԱԶԱՐ»-ՈՒՄ
Մանկական կատարողներ.
2017 թ.-ին Էրիկ Մկրտչյանն արժանացել է 1-ին մրցանակի
2018 թ.-ին Աննա Մկրտչյանը բերել է 1-ին մրցանակ
2019 թ.-ին Անժելա Ալբերտյանը եւս 1-ին մրցանակի է արժանացել
2020 թ.-ին Նարեկ Մարկոսյանը դարձել է մրցույթի դափնեկիր
2021 թ.-ին Կառլեն Մարգարյանը նույնպես մրցույթի դափնեկիրն էր
2022 թ.-ին Կարինա Սահակյանը ժյուրիի հատուկ մրցանակակիրն էր
Երիտասարդ կատարողներ.
2018 թ.-ին Վալոդյա Աթանեսյանը դարձել է մրցույթի դափնեկիր
2019 թ.-ին Մոնիկա Մանուչարովան եւս մրցույթի դափնեկիրն էր
2020 թ.-ին Հարություն Խաչատրյանը դարձել է մրցույթի դափնեկիր
2021 թ.-ին երիտասարդ կատարողների մեջ մրցույթի մասնակից չենք ունեցել
2022-ին՝ Մարիա Խանդանյանը բերեց 3-րդ մրցանակը:
Պատրաստեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ