3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու գործիք դառնալուն ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել. Թեւանյան

Թեմա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը մտադիր է գժտեցնել Ռուսաստանին եւ Հայաստանին: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆՆ ասաց, որ Հայաստանի իշխանությունը երկիրը վերածել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի:

— Երկու հարթակներին «այո» ասելը բերել է մի վիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունը «ճողվել» է այդ երկու` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարթակների միջեւ: Այդ երկու հարթակներին «այո» ասելով` դառնում ես աշխարհաքաղաքական մանրադրամ: Իշխանությունն արդեն գիտի, թե ինչ է բերելու ժողովրդի գլխին, բայց նախապես ուզում է մեղավոր կարգել ՌԴ-ին: Մինչդեռ չի՛ կարելի մտնել հակառուսական կամ հակաարեւմտյան դաշտ: Արեւմուտքը մեր թշնամին չէ, բայց խնդիր ունի ՌԴ-ի հետ, եւ ՌԴ-ին այս տարածաշրջանից հեռացնելու գործիք դառնալուն ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել: Հետեւաբար, ՀՀ անվտանգությունը մեծ սպառնալիքի առաջ է: Իշխանությունը բերել է մի իրավիճակի, որ հիմա փորձում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից խաղաղություն ու անվտանգություն մուրալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ