3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Կարող են Իրանի դեմ սկսվել օդային հարձակումներ, իսկ Ադրբեջանը փորձի զավթել Սյունիքն ու միջանցքը. Խաչիկյան

Թեմա

Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ գնահատմամբ` աշխարհը գնում է դեպի երկրորդ սառը պատերազմ, որը կարող է տաք պատերազմի վերածվել:

— Աշխարհը գնում է դեպի բեւեռացման, ուստի` մեր պես պետությունների համար ընտրություն կա` Արեւմուտքի հետ ենք կամ ՌԴ-ի, կամ էլ պետք է այնպիսի ներուժ ունենալ, որ չեզոք մնանք, ինչպես փորձում են անել Թուրքիան, Վրաստանը, Չինաստանը: Բայց մենք չարեցինք որեւէ մեկը: Չկարողացանք  Արեւմուտքից ստանալ ռեալ երաշխիքներ` կառուցելով անվտանգային հարաբերություններ, գոնե ինչ-որ սպառնալիք լիներ Ալիեւին, անգամ դա մեզ չհաջողվեց: Տապալվեց մեր արեւմտյան դիվանագիտությունը: ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ էլ չստացվեց: Այսպիսի վիճակում հայ-ռուսական հարաբերությունները երբեւէ չեն գտնվել: Բացեիբաց ծաղրում են մեր ղեկավարին: Մենք չկարողացանք գոնե այնպիսի ներուժ ստեղծել, որ կարողանանք գոնե մենք մեզ օգնել: Իսկ այսօր վտանգ կա, որ կարող են Իրանի դեմ սկսվել օդային հարձակումներ, ինչը որպես պատրվակ օգտագործելով` Ադրբեջանը կարող է անցնել հարձակման, գուցե փորձի Սյունիքն ու միջանցքը զավթել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ