3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Որպես ելման կետ պետք է ընդունենք ՌԴ նախագահի ամիսներ առաջ ասած միտքը.ԱՀ ԱԺ պատգամավոր

Ներքաղաքական

«Տարբեր ժամանակահատվածներում հնչել են տարբեր հայտարարություններ, բայց մեզ համար որպես ելման կետ պետք է ընդունենք ՌԴ նախագահի ամիսներ առաջ ասած հետևյալ միտքը, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այսինքն՝ հստակ ընդգծվում է, որ կա հակամարտություն ու դրա լուծման անհրաժեշտություն։ Պետք է նաև նշել, որ սա միայն ռուսական կողմը չէ, որ արձանագրել է, այլ նաև՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Պետք է հիմնովին լուծում ապահովվի երկարատև խաղաղության հիմքով»,-անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը, ընդգծելով.

-Կա մի ճշմարտություն, որ առանց պայքարի մարդ չի կարող պաշտպանել իր հայրենիքը, սա բանաձև է, որով ապրել են աշխարհի ժողովուրդները ու ապրում են մինչ օրս։ Իհարկե հոգեբանորեն դժվար է դիմակայել այս ամենին, բայց, կարծում եմ, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը գիտակցում է ստեղծված իրավիճակի խորքային էությունը ու դրանից ելնելով էլ պայքարում է իր հայրենիքում ապրելու, իր պապերի ստեղծածը պահելու համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ