3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. Մամիջանյան

Թեմա

Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ, Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում այսօր ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին, եւ հասկանալի չէ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչո՞ւ չի կարողանում սա օգտագործել, երբ արցախյան գործընթացի հիմքում hենց ինքնորոշման իրավունքն է:

— Առնվազն հետագայում ինքնորոշման իրացման հույսով հանդերձ` ՀՀ իշխանությունն իրեն անհասկանալի պահեց եւ Արցախի հակամարտության հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագիրը բերեց-մտցրեց օրակարգ: Անգամ Ադրբեջանը նման բան չարեց: Պրահայում իշխանությունը դա ստորագրեց: Ամենաահավորը, որ ՔՊ-ից չկա մի շնչավոր էակ, որը կխոսեր ինքնորոշման իրավունքի մասին:

— Իսկ ի՞նչ կասեք Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին` հաշվի առնելով, որ այն, կարծես թե, ողջունվեց նաեւ ՌԴ ԱԳ նախարարի կողմից:

— Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են, որովհետեւ Արցախն այդպես հավասարը հավասարի հետ չի բանակցում Ադրբեջանի հետ: Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել էին տեխնիկական-հումանիտար հարցերի շուրջ, մինչդեռ Ադրբեջանն այն դարձրեց «վերաինտեգրում»: Սուտ է ասում, որովհետեւ նոյեմբերի 9-ից Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները քանիցս ասել են, որ Ստեփանակերտի հետ բանակցելու են բացառապես «վերաինտեգրացիայի» տրամաբանության մեջ: Ուստի` իշխանությունը դա գիտեր ու գիտակցաբար տարել էր դեպի «վերաինտեգրացիա», ինչը Ալեն Սիմոնյանը չբացառեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ