Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Բո­լոր խա­ղե­րը խա­ղա­ցել է­ինք, մնա­ցել էր սա­րի սմբու­լը` ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՐ­ՄԵՆ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԸ ԵԽԽՎ-ում խո­րա­ցել է «կա­նաչ օ­րա­կար­գի» մեջ. «Հան­րա­յին կա­ռա­վար­ման ո­լոր­տում փո­փո­խու­թյուն­ներն ա­ռա­ջին հեր­թին պետք է ազ­դեն դրա դե­րա­կա­տար­նե­րի մտա­ծե­լա­կեր­պի փո­փո­խու­թյան վրա: Կա­նաչ կամ թվա­յին հան­րա­յին կա­ռա­վա­րու­մը չի կա­րող և չպետք է ըն­կալ­վի մի­այն նո­րա­գույն տեխ­նո­լո­գի­ա­կան լու­ծում­նե­րի հա­մա­տեքս­տում: Կա­նաչ օ­րա­կար­գի ա­ռաջ­նոր­դու­թյան և ­քա­ղա­քա­կան մո­տի­վա­ցի­ա­յի հար­ցերն ար­դի­ա­կան են դառ­նում: Կա­նաչ խնդիր­նե­րը մի­այն կա­նաչ կու­սակ­ցու­թյուն­նե­րի մար­տահ­րա­վեր­նե­րը չեն: Լի­ար­ժեք կա­նաչ հան­րա­յին կա­ռա­վար­ման նոր մար­տահ­րա­վեր է դառ­նում է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան ստեղծ­վող ի­րա­վի­ճա­կը: Շատ երկր­ներ ստիպ­ված են վե­րա­նա­յել կա­նաչ անց­ման հետ կապ­ված ի­րենց նախ­կին ո­րո­շում­նե­րը: Մի­և­նույն ժա­մա­նակ, հա­սա­րա­կու­թյան մի մա­սի մոտ կա ըն­կա­լում, որ կա­նաչ ո­րո­շում­նե­րից շա­տե­րը թանկ ար­ժեն եւ ի­րենց բա­րե­կե­ցու­թյան վրա են ազ­դում, ին­չը հան­գեց­նում է նրանց բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քին եւ նոր բնա­պահ­պա­նա­կան լու­ծում­նե­րի նկատ­մամբ դի­մադ­րու­թյա­նը»: Զար­մա­նա­լի է, բայց ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րի ե­լույ­թում ո­չինչ չեք գտնի Հա­յաս­տա­նի ու մաս­նա­վո­րա­պես Ար­ցա­խի գո­յա­բա­նա­կան մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին... Լավ, ե­թե մեզ բնաջն­ջեն, ա­պա մեզ ի՞նչ այդ խու­ճուճ օ­րա­կար­գե­րը:

Աչք­ներս լույս, Սպի­տակ տան նախ­կին մա­մու­լի քար­տու­ղար ՋԵՆ ՓՍԱ­ԿԻՆ ներ­կա­յաց­րել է իր սե­փա­կան քա­ղա­քա­կան թոք-շո­ուն ա­մե­րի­կյան «MSNBC» հե­ռուս­տա­ա­լի­քով: Թոք-շո­ուն կոչ­վում է «In­side With Jen Psa­ki»: Այդ կեր­պա­րան­քը, որ պար­բե­րա­բար նշա­նակ­վել է խոս­նակ, հայտ­նի է նրա­նով, որ իր բա­վա­կա­նին բթա­միտ պա­տաս­խան­նե­րով հա­ճախ զվար­ճաց­րել է աշ­խար­հի լրագ­րող­նե­րին, և ան­գամ ծնվել էր «No Psa­king» թև­ա­վոր խոս­քը, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն հի­մա բա­վա­րա­րում է հե­ռուս­տա­տե­սու­թյան չա­փա­նիշ­նե­րին: Ե­րև­ի թե ի­զուր չի հա­մար­վում, որ հե­ռուս­տա­ցույ­ցը բթաց­նում է մարդ­կանց... Նրա ա­ռա­ջին հա­ղորդ­մա­նը մաս­նակ­ցել են  Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի դե­մոկ­րա­տա­կան փոք­րա­մաս­նու­թյան ա­ռաջ­նորդ Հա­քիմ Ջեֆ­րի­սը, Մի­չի­գա­նի նա­հան­գա­պետ Գրեթ­չեն Ո­ւիթ­մե­րը և Նյու Յոր­քի քա­ղա­քա­պետ Է­րիկ Ա­դամ­սը, այ­սինքն` մի­ան­գա­մայն լուրջ մար­դիկ: Փսա­կի­ի խոս­քով՝ այս շո­ուն ստեղ­ծե­լիս ցան­կա­ցել է, որ հան­դի­սա­տեսն ա­վե­լին ի­մա­նա ըն­թա­ցիկ խնդիր­նե­րի մա­սին և ա­վե­լի մո­տի­կից ծա­նո­թա­նա տար­բեր մարդ­կանց հետ: Նա նա­և հույս է հայտ­նել, որ հե­ռուս­տա­դի­տող­նե­րը հա­ղոր­դա­շա­րից ինչ-որ նոր բան կվերց­նեն... Կարճ ա­սած` անգ­լա­լե­զու հե­ռուս­տա­դի­տող­նե­րը բոլ-բոլ «Psa­king»-ի են են­թարկ­վե­լու:

Սա­կայն վե­րա­դառ­նանք մեր երկ­րի գոր­ծե­րին, ուր իշ­խա­նու­թյան է «հին­գե­րորդ շա­րա­սյու­նը», թշնա­մի հա­րև­անն էլ սպառ­նում է նոր պա­տե­րազ­մով: Դրա առն­չու­թյամբ քա­ղա­քա­գետ ԱԲ­ՐԱ­ՀԱՄ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԸ գրում է բա­ներ, ո­րոնք հայտ­նի են ցան­կա­ցած ող­ջա­միտ քա­ղա­քա­ցու, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն ան­տես­վում են «քա­ղա­քա­կա­նու­թյամբ չզբաղ­վող» զանգ­վա­ծի կող­մից. «Ադրբե­ջա­նի նա­խա­գա­հի հեր­թա­կան մո­լո­րեց­նող հայ­տա­րա­րու­թյու­նը, թե «Հա­յաս­տա­նը պի­տի ապ­րի մեր թե­լադ­րած պայ­ման­նե­րով ու 29 հզր քկմ տա­րած­քում», յու­րա­հա­տուկ ստու­գա­տես է հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան մտքի հա­մար: ՀՀ-ում իշ­խա­նու­թյան ղե­կին թա­ռած խուն­տան, ի­րեն սպա­սար­կող թրքա­բա­րո ա­գիտպ­րո­պը, քա­ղա­քա­կան ու քա­րոզ­չա­կան հար­ճե­րը սա հա­մա­րե­լու են «նվա­ճում» և «ալի­և­ը տե­ղի տվեց մեր փա­ռա­պանծ ղե­կա­վա­րի ճնշում­նե­րին»: Պատ­րաստ­վե՛ք ի­րա­կան պա­տե­րազ­մի»: Իսկ քա­ղա­քա­կա­նու­թյամբ չզբաղ­վող­նե­րը պատ­րաստ են կուլ տալ այդ խայ­ծե­րը: Ի դեպ, քա­ղա­քա­գետ Ա­ղա­սի Ե­նո­քյա­նը տե­ղին հի­շեց­նում է. «Հին Հու­նաս­տա­նում «իդի­ոտ» է­ին ան­վա­նում այն մար­դուն, ով ի­րեն հե­ռու էր պա­հում քա­ղա­քա­կա­նու­թյու­նից»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԷՈւկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումըՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ ԲաբուխանյանԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե ՀակոբյանԻրավապահ մարմինները պարտավոր են գնալու այս խայտառակ կիբեռհանցագործության եւ հանցավոր այս շղթայի ետեւից 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված