Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել» Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում «ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Ուկրաինա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg

3,5 տարի չեն աշխատել, այլեւս իշխանություն չեն կարող լինել. Մարկոս Հարությունյան

Տեսանյութեր

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը ու Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Դալլաքյանը: Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանը ազատման դիմում էր գրել արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ձերբակալությունների շղթան շարունակվում է: Ի վերջո, ի՞նչ է կատարվում քաղաքապետարանում:

— Անկեղծ ասած, սոցցանցից եմ տեղեկացել եւ չգիտեմ` ձերբակալության պատճառը որն է: Զուտ վերոնշյալ անձանց ձերբակալությունից ենթադրում եմ, որ կա՛մ ինքնակամ շինությունների հետ կապված խնդիր է, կա՛մ` շինթույլտվությունների: Ասեմ, որ բոլոր վարչությունների փաստաթղթերը վերջնական աշխատակազմի ղեկավարի միջոցով են հասնում քաղաքապետին: Ամեն դեպքում, Սեյրան Մեջլումյանի աշխատանքից դժգոհ չենք եղել:

— Ավելի վաղ այլ գործի շրջանակում ձերբակալվել էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում էր, որ եթե կոռուպցիա լինի իրենց իշխանության օրոք, կինքնահրկիզվի: Հիմա կոռուպցիա կա՞, թե՞ չկա:

— Քաղաքապետարանում էլ կոռուպցիա կա, ամբողջ երկրում էլ: Հարց է, թե համակարգային կոռուպցիա կա, թե` ոչ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ դժվար է ասել` կա՞ հրահանգ, որ համակարգային բոլորից պահանջում են կոռուպցիա: Այնուհանդերձ, որոշ կոռուպցիոն դեպքեր եղել են թե՛ Հայկ Մարությանի, թե՛ Հրաչյա Սարգսյանի ժամանակ, որ բացահայտվել են կամ բացահայտման փուլում են այս պահին: Հավաստիացնում եմ, որ շատ կոռուպցիոն դեպքեր կան քաղաքապետարանում, որ հիմա քննվում են իրավապահ մարմինների կողմից:

— Կարո՞ղ է հաջորդն էլ Հրաչյա Սարգսյանը ձերբակալվի` հին ավանդույթի համաձայն, ինչպես գործեր հարուցվեցին Հայկ Մարությանի դեմ` նրա հրաժարականից հետո:

— Համենայնդեպս, որպես ընդդիմադիր ավագանու անդամ, կարող եմ ասել, որ Հրաչյա Սարգսյանն աշխատել է շատ նորմալ:

— Ինչո՞ւ այդ դեպքում հրաժարական տվեց Հրաչյա Սարգսյանը, երբ նույնիսկ ավագանու ընդդիմադիր ձայներով էր ընտրվել քաղաքապետ եւ, ըստ էության, նրա աշխատանքից դժգոհ չէին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը:

— Մեզ բացատրություն չի տվել, թե ինչու է հրաժարական տվել: Մեզ մոտ էլ շատ հարցեր են ծագել, թե ինչու գնաց Հրաչյա Սարգսյանը, եթե չէին լինելու արտահերթ ընտրություններ: Ամեն դեպքում, ես այդ որոշումը կապում եմ Երեւանի ավագանու ընտրության հետ, որովհետեւ եթե պետք է Հրաչյա Սարգսյանը չլիներ առաջադրվող իշխանական թեկնածուն, իմաստ չկար նրա մնալը քաղաքապետարանում: Կարծում եմ` իշխանությունը մտածել է, որ պետք է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին տալ ազատ ձեռքեր, որպեսզի պատրաստվի ընտրության, եւ զուտ այդ պատճառով Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց:

— Ընդհանրապես ի՞նչ կապ ունի այսօրվա քաղաքային իշխանությունը երեւանցու տված քվեի հետ, երբ արդեն որեւորդ քաղաքապետն է փոխվում` առանց ընտրողների կարծիքը հաշվի առնելու:

— Վստահ եմ, որ երեւանցին ընտրել էր Նիկոլ Փաշինյանին: Երբ բոլորը մեզ ասում էին, թե իրենք քվե են ստացել երեւանցիների կողմից, մասնավոր զրույցներում միշտ եմ շեշտել, որ պառկել են Նիկոլի հովին, գիտեն իրենց հովն է: Բոլորս լավ հասկանում ենք, որ երկրում եղել էր հեղափոխություն, մարդիկ էլ էյֆորիայի տակ էին, եւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանում էր կառավարել շատերին, ինչի շնորհիվ «Իմ քայլը» կարողացավ աննախադեպ քվե ստանալ` 88 տոկոս: Երբեք Երեւանի պատմության մեջ նման քվեով ոչ մի քաղաքապետ չի ընտրվել:

— Հիմա պառկելու են Տիգրան Ավինյանի՞ հովին, թե՞ էլի Նիկոլ Փաշինյանի ֆակտորն է գործելու առաջիկա ընտրություններին:

— Չեմ կարող պատկերացնել, թե իշխանությունն ինչպես է ընտրություն կազմակերպելու, բայց իրենք էլ լավ հասկանում են, որ այսօր այն իրավիճակը չէ, ինչ-որ կար 2018-ին: Այսօր անհամեմատ դժվար է լինելու իրենց համար ձայներ հավաքելը, որովհետեւ երեւանցիները տեսել են, որ խաբվել են, բազմաթիվ խնդիրներ դեռ լուծված չեն, որն էլ լուծված է, թերությունները բազմաթիվ են: Այնպես որ, ժամանակը ցույց կտա, Աստծուց առաջ չընկնենք:

— Ձեր գործընկեր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից է, չի բացառում դաշինքով ընտրություններին մասնակցելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Դուք համագործակցության եզր տեսնո՞ւմ եք ՔՊ-ի հետ:

— Հարգում եմ բոլորի կարծիքը, վստահ եմ` օրը կգա, ամեն մեկն իր արարքի պատասխանը կտա: Ես չեմ պատկերացնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է դաշինք կազմել գործող իշխանության հետ: Այդպիսի բան չի լինի, որովհետեւ շատուշատ հարցերում ենք մենք այս իշխանությանն ընդդիմացել, շատուշատ առաջարկներ ենք արել չի ընդունվել: Մենք ոչ կոմպրոմիսային մարդկանց հետ գործակցության եզրեր չենք ունենում: Եվ բացի այդ, մենք կուսակցություն ենք, որին ճանաչում եւ ընդունում են բոլորը, ընդամենը հեղափոխության մի պահն էր, որ սթրես ապրեցինք` մի պարզ պատճառով, որովհետեւ բոլորը հավատում էին իշխանության եկածներին: Չկար հավատ որեւէ այլ քաղաքական ուժի նկատմամբ: Տարբեր կուսակցությունների կապում էին տարբեր մարդկանց հետ, դուք գիտեք, թե ֆեյքերի ՊՈԱԿ-ն ինչպիսի աշխատանք էր տանում` վարկաբեկելով շատերին: Բայց ԲՀԿ-ն հզոր կուսակցություն է, ունի հզոր թիմ եւ առաջնորդ, ուստի` կարծում եմ`  մենք կմասնակցենք ընտրություններին առանձին:

— Ունե՞ք քաղաքապետի թեկնածու:

— Թույլ տվեք չպատասխանել: Այս պահին քննարկումները դեռեւս շարունակվում են թե՛ թիմի անդամների հետ, թե՛ ղեկավարի հետ: Վստահ եմ` վերջում կներկայացնենք մեր թեկնածուին` իր ծրագրով հանդերձ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Զելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument Watch
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top