⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել

Հայ հանդիսատեսի արձագանքը փազլի վերջին կտորն է, որը ցույց կտա մեր մեծ աշխատանքի արդյունքը. Անտոն Մուզիկանտսկի

Տեսանյութեր

Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլը՝ «Սանսեթ բուլվար»-ը, ապրիլի 6-12-ը նորովի կներկայացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հավակնելով դառնալ ԱՊՀ երկրներում տարվա ամենակարեւոր մշակութային իրադարձություններից մեկը: Աշխարհահռչակ մյուզիքլի երեւանյան բեմադրիչ, ռեժիսոր ԱՆՏՈՆ ՄՈՒԶԻԿԱՆՏՍԿԻՆ մեծ երջանկություն է համարում դասական այս գործի վրա աշխատելն՝ այն էլ տաղանդաշատ արտիստների հետ:

- Անտոն Բորիսովիչ, ինչո՞ւ որոշեցիք բեմադրել այս պատմությունը՝ հենց Հայաստանում:

- «Սանսեթ Բուլվար»-ը համաշխարհային մյուզիքլի դասական գործերից է եւ մեծ էր ցանկությունն աշխատել այնպիսի արտիստների հետ, ինչպիսին Թամարա Գվերդծիթելին է: Մյուզիքլի այս տարբերակն առաջին անգամ է բեմադրվում: Եվ երբ հանգամանքներն այսպես դասավորվեցին, այս հնարավորությունից, ուղղակի, անհնար էր հրաժարվել: Skyfist studio պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը, ով ամբողջովին նվիրվել է հայաստանյան երաժշտական թատրոնի զարգացման գործին, ինձ հրավիրեց Երեւան: Մենք շփվեցինք եւ մտածեցինք անել այսպիսի համարձակ եւ մասշտաբային մյուզիքլ՝ աշխարհին ներկայանալով հիասքանճ դերասանական կազմով:

- Մյուզիքլում ներգրավված են նաեւ հայ դերասաններ, որոնք հաղթահարել են քաստինգը, ի՞նչ կասեք նրանց մասին:

- Ասեմ, որ բավական երկար տեւեց քաստինգը: Որոշակի բարդություններ կան, բայց նրանք ունեն անհավանական ընկալունակություն եւ շատ պոզիտիվ են: Որոշների համար այս ժանրը խորթ է, մյուսների համար քաջածանոթ, քանի որ ունեն երաժշտական ներկայացումների փորձառություն: Բայց բոլորը միանգամից կարողացան ընդունել ժանրի պահանջներն ու առանձնահատկությունները եւ վերածվեցին մյուզիքլի արտիստների: Բարդ վոկալային, խորեոգրաֆիկ համարներ ունենք: Առավոտից մինչ երեկո փորձեր ենք անում: Դերասաններից յուրաքանչյուրն ուղղակի հերոս է: Մեզ համար պատիվ է աշխատել կայացած եւ յուրահատուկ դերասանների հետ:

- Որքանո՞վ է հեշտ կամ բարդ՝ լինելով առաջին անգամ Հայաստանում, աշխատել այստեղ ամիսներ շարունակ՝ այն էլ այսպիսի մեծ նախագծում:

- Մեծ երջանկություն է, երբ խնդիրները ոչ թե ընդունվում են՝ որպես բարդություն, այլ առաջադրանք: Մեզ, իսկապես, ջերմությամբ ընդունեցին այստեղ: Էլ չեմ ասում այն գեղեցիկ տեսարանի մասին, որ ամեն օր երեւում է Մարզահամերգային համալիրի շենքից՝ սարերը, արեւոտ Երեւանը… Մենք համաշխարհային նախագիծ ենք անում, եւ այս ժանրը պահանջում է արտիստներից ե՛ւ երգել, ե՛ւ պարել, ե՛ւ դերասանական վարպետությամբ հանդես գալ: Մյուզիքլը փոխզիջման չի գնում դերասանի հետ, բայց այս երկու ամիս փորձերից հետո՝ դերասաններն, իսկապես, հրաշալի կարողանում են հաղթահարել առաջադրված խնդիրները, եւ սա ամենակարեւորն է:

- Հայաստանյան մեծ պրեմիերայից հետո՝ ի՞նչ ապագա է սպասվում լեգենդար «Սանսեթ բուլվարի» Ձեր բեմադրությանը:

- Մյուզիքլն իրականացվում է Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ եւ լիցենզավորված է վեց ցուցադրությա համար՝ սահմանափակ դիտումներով: Իհարկե, կա մեծ ցանկություն, որ ցուցադրություններն ավելանան եւ լինեն նաեւ հյուրախաղեր:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսից:

- Սա ամենահետաքրքիրն է, որին սպասում ենք: Ես Հայաստանում եղել եմ տիկնիկային թատրոնում, Կամերայինում, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում եւ  հանդիսատեսը շատ տարբեր էր: Մի տեղ ուշադիր են, մի տեղ շատ աշխույժ: Տեսնենք, թե ինչպես հայ հանդիսատեսի կողմից կընդունվի մյուզիքլը, որտեղ կան ե՛ւ վառ պահեր, ե՛ւ ողբերգական: Սա փազլի վերջին կտորն է, որը ցույց կտա մեր մեծ աշխատանքի արդյունքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված