«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Միջազգային հանրությունը առարկայական գործողությունների պետք է դիմի․ԱՀ ԱԺ պատգամավորը Ալիեւի սպառնալիքների եւ ֆորսամաժորային իրավիճակներում մշակված քայլերի մասին

Հանդիպում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին Բաքու հրավիրելու, շուրջ 100-օրյա շրջափակմանը դիմակայելու կամքի, միջազգային հանրությունից ակնկալվող գործուն քայլերի, ռուս խաղաղապահ զորախմբի գործադրած ջանքերի եւ Սահմանադրական փոփոխությունների կարեւորության եւ ներքաղաքական զարգացումների մասին <<Իրավունքը>> զրուցել է  «Ազատ հայրենիք-ՔՄԴ»խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ շուրջ 100-օրյա շրջափակման դժվարությունները հաղթահարելու 30-ամյա աներույթ պայքարի ուժին․

-100-օրյա շրջափակում մեր 30 տարվա պայքարի շարունակություն է, մենք շարունակում ենք 30 տարի առաջ սկսած պայքարը հանուն մեր ինքնորոշման իրավունքի պահպաննման։ Դժվար է, դժվարը մեղմ է ասված, բայց դիմակայում ենք հանուն մեր երեխաների, հանուն այս հողում ընկած մեր հազարավոր տղաների ու հարյուրավոր ընկերների։

-Պարոն Հարությունյան, միջազգային հանրությունից որեւէ ակնկալիք ունե՞ք, հաշվի առնելով մինչ այս պահը նրանց արձագանքները, որոնք հերթապահ հայտարարություններից, կոչերից այն կողմ չեն գնում։

- Մենք բազմիցս ընդգծել ենք, որ այ՛ո, այդ կոչերը, հայտարարությունները, ընդունած բանաձեւերը ունեն իրենց դերն ու նշանակությունը, բայց մենք տեսնում ենք, որ մեր դիմաց Ադրբեջանն է, որը անտեսում է ամեն բան։ Ուստի ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը առավել առարկայական գործողությունների դիմի, չբավարարվի միայն կոչերով, հայտարարություններով, բանաձեւերով։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ քաղաքակիրթ աշխարհում Ադրբեջանը շարունակի էթնիկ զտման եւ եւ ցեղասպանական քաղաքականությունը, ինչը բազմիցս ապացուցվել է Ադրբեջանի գործողություններով։ 

Այս պահին ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունն է երաշխիք հանդիսանում, որպեսզի վերը նշված քաղաքականությունը ավատին չհասցվի։ Իհարկե, կան որոշակի խնդիրներ, այդ առաքելության իրականացման  ընթացքում, բայց ընդհանուր առմամբ խաղաղապահ զորախմբի ներկայությունը եւ իրենց կողմից այդ սադրանքներին արձագանքելը հենց այդ երաշխիքներից մեկն է։ Այնպես որ մենք բավականին բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների ներկայությունը եւ իրենց առաքելությունը Արցախում, եւ գտնում ենք, որ իրենց առաքելությանը պետք է տրվի անժամկետ մանդատ, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն եւ կայունություն ապահովվել։

-Այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված «վերաինտեգրման», Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» համար։

-Մենք միշտ էլ խոսել ենք բանակցությունների կողմ լինելու մասին, սակայն, բանակցությունները չպետք է լինեն պարտադրանքի կամ նախապայմանների լեզվով խոսելու ձեւաչափով։ Այսինքն դրանք պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված երաշխիքների եւ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա։ Այս դեպքում միայն  կարեւրոր չի լինի այլեւս հանդիպման վայրը, կամ մյուս տեխնիկական հարցերը։ Սկզբունքորեն կարեւոր է, որ Ադրբեջանը հասկանա, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եւ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե պարտադրանքի, այլ միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա։

-Պարոն Հարությունյան, անդրադառնանք նաեւ Արցախում առկա ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես հանրային շրջանակներում շատ է քննարկվում, թե ինչո՞ւ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը հետ կանչվեց, հետո նորից ընդգրվեց օրակարգ, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է։

- Նախ ասեմ, որ հետ կանչված Սահամադրական փոփոխությունների նախագիծը ոչ մի աղերս չունի, որը այս պահին քննարկվում է։ Աբովանդակային առումով ամբողջությամբ տարբերվող Սահմանադրական փոփոխություններ են։ Այս պահին ունենք երկու Սահմանադրական փոփոխությունների փաթեթ։ Առաջին փաթեթը նա է, որը պետք է ընդունի ԱԺ-ն, իսկ երկրորդ փաթեթեը, որը ավելի մեծ փոփոխություններ են նախատեսում՝ այսինքն կառավարման համակարգի եւ այլ սկզբունքային փոփոխություններ, պետք է ընդունվի հանրաքվեով։ Այս պահին առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը վերաբերում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու պայմաններում՝ ԱԺ-ին իրավունք է վերապահվում ընտրել նախագահ։ Նախագիծը միտված է ֆորսամաժորային իրավիճակում պետական կառավարման համակարգի ռիսկերը կառավարելուն։ Ըստ իս այս դրույթը պետք է ընդունված լիներ դեռեւս 2017թ․-ին, որովհետեւ ռազմական դրության ընթացքում գտնվող պետության Սահմանադրության մեջ պարտադիր պետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք ֆորսամաժորային իրավիճակներում թույլ են տալու պետական կառավարման շարունակությունը, անընդհատությունը պահպաննել։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված