3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

2015 թվականից Խերսոնի բանտում գտնվող Սերգեյ Կարապետյանը կվերադառնա հայրենիք

Թեմա
«Հիշում եք, օրեր առաջ գրել էի Սերգեյ Կարապետյանի մասին, ով 2015 թվականից Խերսոնի բանտում էր՝ Ադրբեջանի նախիջեւանյան մաֆիայի ներկայացուցիչներից մեկի հետ վիճաբանության եւ կռվի համար, ինչի հետեւանքով Ջուղայի խաչքարերը «տիր» սարքած ու ոչնչացրած ադրբեջանցիներից մեկը սպանվել էր։ Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո՝ Սերգեյը մի կերպ կարողացել էր դեկտեմբերի 2-ին հասնել Օդեսա եւ մի քանի ամիս ոչ մի կերպ չէր կարողանում հայրենիք՝ Հայաստան վերադարձի վկայական ստանալ։ Ես Սերգեյի խնդրով զբաղվել եմ, երբ պատգամավոր էի, որպեսզի նրան տեղափոխենք Հայաստան՝ պատիժը էստեղ կրելու, բայց չստացվեց։ Սերգեյը Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո կրկին ինձ հետ կապի մեջ էր, եւ մի խոսքով, արել ենք ինչ հնարավոր է, խնդիրը քննարկել եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, եւ հիմա արդեն Սերգեյ Կարապետյանը, մեր հայրենակիցը, հայրենիք վերադարձի վկայականը ստացել է։ Սպասենք Սերգեյին Հայաստանում», - գրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ