Խուրշուդյանն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող ՀՀ վաստակավոր արտիստին. ինչ է ասել նա
Մշակութային«Այցելեցի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանին…Դերասանուհուն միացված է շնչառական ապարատ, վիճակը շարունակում է մնալ ծանր… Մինչ հիվանդանոց տեղափոխվելը դերասանուհին երկու անգամ գիտակցության կորուստ է ունեցել… Այցելությանս պահին գիտակցությունը տեղն էր՝ նեղվում էր միայնակ լինելու զգացողությունից… Լուսինե Կիրակոսյանի խաղընկերներ, կոլեգաներ եղեք նրա կողքը, գոտեպնդեք, հավատացեք Ձեր վերաբերմունքը հազար դեղ ու բալասան արժի…», - գրել է «Հայրեններ» գրքի հեղինակ, հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝