Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր Սաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել Եվրոպայից Ուկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասին Օրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից

Չեմ հասկանում` ինչպես է պաստառի վրա Լեւսին նայել ու իրեն տեսել. Մհեր Մկրտչյան

Մշակութային

Նիկոլ Փաշինյանը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Իշխանություն» ֆիլմին` ընդգծելով, որ խիստ հակաիշխանական ֆիլմը ցուցադրվում է թիվ մեկ կինոթատրոնում:

«Մեր գործընկերներից մեկն ասաց, որ ձեր երկրում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս, ինչո՞ւ չեք արգելում: Այնպես էր ստացվել, որ ես այդ օրը օդանավակայան մեկնելուց առաջ որոշեցի «Մոսկվա» կինոթատրոնի կողքի սրճարանում սրճել ընտանիքիս հետ: Պատուհանից երեւում էր թվային աֆիշան: Սուրճ եմ խմում, մեկ էլ տեսնեմ՝ իմ նկարը: Ու գրած է` «Իշխանու…»: Ինչ-որ անուն է գրած ֆիլմի: Հիշեցի, որ նման մի ֆիլմ կար, չգիտեի… Անհարմար վիճակից դուրս գալու համար ասացի՝ բա գիտե՞ք իմ մասին ինչ են ցույց տալիս երկրի թիվ մեկ կինոթատրոնում: Չհավատաց, ասացի, որ իմ արարողակարգին կխնդրեմ տոմսեր գնել ու ուղարկել ձեր դեսպանատուն: Ոնց որ թե հարցը դրանով փակվեց», - ոգեւորված պատմեց Փաշինյանը:

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցել է «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— «Իշխանություն» ֆիլմի մասին Նիկոլ Փաշինյանի անդրադարձի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

— Ասելու բան չկա: Չեմ հասկանում՝ ինչպես է պաստառի վրա իրեն տեսել: Ես միշտ մտածել եմ, որ պաստառի վրա Լեւս Դավթյանն է: Ամեն դեպքում, անտարբեր չի անցել` արդեն բան է: Վատ է, երբ ֆիլմի մասին չեն խոսում:

— «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ասում է, որ հրաժարվել է ներկա գտնվել «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերային, որովհետեւ չէր ցանկանում «մասնակցել «հանճարեղ» մարկետինգային հնարքին, որի գագաթը նրա ասուլիսի անդրադարձն էր: Նա հարց է բարձրացնում, թե ինչու են Չաուշեսկուի գնդակահարության անվճար ներկայացման համար ռեժիսորին դատում, իսկ Ձեր ֆիլմը` գովազդում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դա նույնն է եթե հարցնեք` ինչու է երկրի վարչապետը պաստառի վրա նայել Լեւսին ու տեսել ինքն իրեն: Իմ գիտելիքները սահմանափակվում են կինոյով, թատրոնով... Մի խոսքով` նեղ են:

— Պարոն Մկրտչյան, ֆիլմի պաստառում տեղ գտած կերպարը կերտելիս հետեւանքների մասին մտածե՞լ եք:

— Ես չեմ հիշում օրինակներ, երբ ստեղծագործողը վախենալով, լավ գործ է ստեղծել: Արդեն 50 տարեկան մարդ եմ, իհարկե, ամեն ինչ վերլուծում եմ:

— Ձեր գնահատմամբ` «Իշխանություն» ֆիլմի ասելիքն իր գործառույթը կարողացա՞վ իրականացնել:

— Ես չգիտեմ` ինչ գործառույթ պետք է ունենա գեղարվեստական ֆիլմը: Ես նկարահանել եմ այն, ինչ ինձ հուզել է, ինչով ապրել եմ: Լավ թե վատ՝ արդեն ուրիշ հարց է: Ըստ հանդիսատեսի` ամեն դեպքում հաջողված:

— Մեկնել էիք ԱՄՆ, հետաքրքիր է` այնտեղ ի՞նչ ընդունելության արժանացավ «Իշխանություն» ֆիլմը:

— Այն ցուցադրությունը, որին ներկա էինք Անիի հետ միասին, անցավ շատ լավ: Բայց չեմ կարծում, որ Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ավելի լայն հատվածին ֆիլմը լինի հետաքրքիր: Նրանք ունեն լրիվ ուրիշ արժեքներ:

— Այսօր որոշ մշակույթի գործիչներ նույնիսկ Արցախի շրջափակման մասին  խուսափում են խոսել` ասելով, որ դրանք քաղաքական հարցեր են, թող այդ մասին բարձրաձայնեն քաղաքական այրերը: Ձեր ֆիլմով Դուք քաղաքական շատ հարցերի լուծումը ներկայացրել էիք: Ի վերջո, արտահայտվե՞լն է ճիշտ, թե՞ լռելը…

— Ես լռում եմ, երբ ասելու նոր բան չունեմ: Հիմա հենց այդ պահն է: Իսկ ով երբեք ոչինչ չի ասել` տեսնելով ինչպես կործանվեց երկիրը, ինչպես տղաների մի սերունդ կործանվեց` երեւի ուղղակի վախկոտ, հարմարվող, լպրծուն մարդ է: Պաշտոնն այսօր կա, վաղը չկա` ապրել ու հետո չամաչելն է ավելի արժեքավոր:

— Մարդկային ո՞ր տեսակն է, ըստ Ձեզ, զզվելի` վախկոտությունը, թե՞ օրը մի իշխանության օգտին պաթետիկ խոսքեր ասելը:

— Դա նույն տեսակն է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներումԱյն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Սամվել ՇահրամանյանԵրեք տարի գերության մեջ. Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայերը շարունակում են ապօրինի պահվել ԱդրբեջանումԱյս կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կարող են անսպասելի հաջողություն ունենալ սեպտեմբերի վերջինՌուսները խոցել են Ուկրաինայում ինտերնետ հասանելիություն ապահովող օբյեկտների 25%-ըՕդեսայում ռուսական հրթիռայի անօդաչուները ոչնչացրել են «Itex» գործարանը (Տեսանյութ)Գերմանիայի արտագործնախարարը մեկնաբանել է, թե ինչու հանդիպում խնդրեց ԼավրովիցՄինչև ԱՄՆ-ի նոր հարձակումը մնացել է 72 ժա՞մ3833 զոհ, 191 անհայտ կորած. 44-օրյա պատերազմից անցել է վեց տարի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված