«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Չեմ կարողանում պատկերացնել, թե որ պարագայում թույլատրելի կլիներ կացինը, որպես զենք, օգտագործող մարդուն գնդակահարել. Գրիգորյան

Ներքաղաքական

«Նայում եմ հայ պարեկների տեխնիկական հագեցվածությանը եւ ինձ թվում է` ապրում եմ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով մարտի 13-ին Հրազդանում պարեկի կողմից ենթադրյալ հանցագործի սպանությանը, նման տեսակետ է հայտնել սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

— Ենթադրյալ հանցագործին վնասազերծելուց պարեկը կրակել է քաղաքացու կրծքավանդակին, որի հետեւանքով նա մահացել է: Որքանո՞վ է պարեկի կողմից այս քայլը օրինաչափ:

— Տվյալ պարագայում, եթե մամուլում տեղ գտած տեղեկատվությունը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, եւ որեւէ այլ էական հանգամանքներ չկան, ապա պարեկները պետք է կրակեին ոչ թե նրա սրտին, այլ` ձեռքերին կամ ոտքերին: Աբսուրդ է պատկերացնել, որ, օրինակ՝ կարող է անձը կացինով կրակել պարեկներին, դրա համար նրա սրտին են կրակել, հատկապես երբ խոսքը հանցանքի մեջ կասկածվողի մասին է: Ես չեմ կարողանում պատկերացնել այնպիսի իրավիճակ, որի պարագայում թույլատրելի կլիներ կացինը, որպես զենք, օգտագործող մարդուն գնդակահարել:

— Կարո՞ղ ենք ենթադրել, որ պարեկներն ունեն փորձի ու գիտելիքի պակաս:

— Վերջին ամիսներին պարեկների մասնակցությամբ տեղի ունեցող դժբախտությունները վկայությունն են նրա, որ պարեկային ծառայությունն ընդհանրապես չի պատկերացնում այն առաքելությունը, որն իր վրա դրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նրանք քաղաքացիների պաշտպանը դառնալու փոխարեն` դարձել են այն մահակի  ոչ ամենաիրավաչափ հատվածը, որը բանեցվում է քաղաքացիների նկատմամբ: Սկսենք ամենաառաջնային խնդիրներից, որ վրա հասան, երբ պարեկների կողմից բազմաթիվ քաղաքացիներ վրաերթի էին ենթարկվում, ապա մամուլում տեղ գտավ տեղեկատվություն, որ պարեկը բնակարան է թալանել եւ բռնվել է դեպքի վայրում, այնուհետեւ՝ պարզվեց, որ նույն անձը 9-ը բնակարան է թալանել, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Գեւորգ Պետրոսյանի հետ տեղի ունեցած դեպքը, Հրազդանի սպանության դեպքը, սրանից ավելի պարզ ապացո՞ւյց, որ պարեկային ծառայության ռեֆորմ կոչեցյալը ոչ այլ ինչ է, քան խայտառակ եւ շատ խիստ վտանգավոր գործողություն: Այդ բարեփոխումները այլ կերպ անվանել չի կարելի, դրանք ՉԱՐԵփոխումներ էին, որովհետեւ՝ ոստիկանությանը առողջացնելու փոխարեն՝ ստեղծվեց ավելի վտանգավոր ինչ-որ ոստիկանության ծառայության տեսակ, եւ այդ ծառայողները չեն տիրապետում իրենց իրավունքներին, բարի չեն լինում անձանց ծանուցել իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին ու դառնում են վտանգի աղբյուր:

— Պարեկային ծառայության համար մեծ ներդրումներ են արվում, նոր մեքենաներ, աշխատավարձի վերանայում, մի՞թե ՀՀ-ում այս ծառայության կարիքն այդչափ զգացվում է:

— Երբ ես նայում եմ ՀՀ պարեկների տեխնիկական հագեցվածությունը, եւ այն միջոցներին, որոնք տրամադրվում է նրանց, ինձ թվում է, թե ես ապրում եմ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում, բայց երբ նայում ես հայ զինվորի տեխնիկական հագեցվածությանը, վերադառնում ես այն իրականությունը, որում բոլորս գտնվում ենք: Բացի այդ, Հայաստանը միշտ զբաղեցրել է աշխարհի ամենաանվտանգ երկրների 5-ից 10-րդ հորիզոնականների միջակայքը, նման պարագայում այդքան միջոցներ հատկացնել ոստիկանության տեխնիկական հագեցվածությանը, անընդունելի է: Ես նախորդ իշխանությունների ժամանակ էլ եմ դեմ եղել ոստիկանության տեխնիկական հագեցվածության միջոցների ավելացմանը, հարց է ծագում, եթե ՀՀ-ն անվտանգ երկիր է, ու եղած միջոցները բավարար էին այդպիսի անվտանգության ցուցիչի հասցնելու, ապա ինչո՞ւ են տրամադրվում լրացուցիչ ցուցիչներ, կարո՞ղ է վերջում պարզվի, որ ոստիկանը ոչ թե ըստ Սահմանադրության եւ օրենքների պահանջի ծառայում է ի շահ պետության եւ քաղաքացիների, այլ ծառայում է ի շահ ինչ-որ քաղաքական խմբակների, խմբավորումների:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի, մարտի 13-ին Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն: Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ  վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին: Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետեւ կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին:  Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք: Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին:Պարեկն էլ իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց  է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրծքավանդակի շրջանում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված