«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Մեզ ոչ ոք չի հանելու ՀԱՊԿ-ից, պետք է սա հստակ ֆիքսենք եւ մոռանանք. Բալասանյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀԱՊԿ-ին, ասաց, որ դուրս չենք գալիս այդ կառույցից, բայց ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից: Ի՞նչ է սա նշանակում:

— Նայել եմ ասուլիսը եւ անընդհատ փորձում էի ինչ-որ պատճառահետեւանքային կապ գտնել: Նման ձեւակերպումը նոր է դրվել շրջանառության մեջ, բայց, ըստ էության, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Եթե նման խոսակցություն կա, նշանակում է պլան կա` ՀԱՊԿ-ից դուրս գալու: Այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը Հայաստանը չվերցրեց, վկայում է այն մասին, որ պատրաստվում են փոխել աշխարհաքաղաքական կենտրոնն ու ռազմական դաշնակցին: Սա հղի է լրջագույն հետեւանքներով եւ վտանգներով: Հայաստանն այս պահին այն վիճակում չէ, որ մտածի ռազմաքաղաքական դաշնակից փոխելու մասին:

— Այդուհանդերձ, ինչպե՞ս են դուրս գալու ՀԱՊԿ-ից: Իրենց այնքան վատ պահելով, որ Հայաստանին դո՞ւրս հրավիրեն այդ կառույցից:

— Մեզ ոչ ոք չի հանելու ՀԱՊԿ-ից, պետք է սա հստակ ֆիքսենք եւ մոռանանք: Հայաստանի նման փոքր երկրները մտնում են նման ռազմաքաղաքական դաշինքների մեջ` առաջին հերթին իրենց անվտանգությունը պաշտպանելու եւ ընդհանուր անվտանգային անձրեւանոցի տակ լինելու համար: Եվ այդպիսի նախադեպ չկա, որ երկրին հանել են ինչ-որ համակարգից, պատկերավոր ասած` իրեն վատ պահելու համար: Բայց եթե կան բավականին լուրջ նախադրյալներ, երկրի նկատմամբ հենց իր դաշնակիցները պատժամիջոցներ են սահմանում: Այդպիսի օրինակներ շատ ենք տեսել ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիա-ԱՄՆ, Հունաստան-Թուրքիա հարաբերություններում: Ամեն դեպքում, պետք չէ հասցնել այն աստիճանի, որ ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակը սկսեն շրջանառել այն թեզը, որ արդեն, երեւի թե, պետք է ինչ-որ ձեւով Հայաստանի նկատմամբ գործընթացներ սկսել, որպեսզի կա՛մ իր տեղը ցույց տան, կա՛մ սթափեցնեն, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ռազմաքաղաքական դաշնակցի հետ նման քայլերը չի անցնում: Այո՛, հնարավոր է դու լինես նեղացած, քո դաշնակցի հետ ունենաս տարաձայնություններ, ինչ-որ տարընթերցումներ լինեն` տարբեր հարցերի հետ կապված: Բայց տարընթերցում մի անգամ կարող է լինել: Երբ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից իր տարածքում, համարեցին, որ դեմարշ էր: Բայց երկրորդ անգամ դեմարշ չէ, դառնում է, կարծես թե, բնավորության գիծ, որը ե՛ւ մեզ պատիվ չի բերում, ե՛ւ մեր անվտանգության համար լրջագույն սպառնալիք է:

— Ի դեպ, ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խուսանավեց ասել, որ Արցախը երբեք չի լինեու Ադրբեջւանի կազմում, չխոսեց ինքնորոշման իրավունքի մասին: Ի վերջո, Հայաստանը որեւէ պարտավորւթյուն ունի՞ Արցախի նկատմամբ:

-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, ինձ համար նորություն էր: Բայց փաստացի սա է Ձեր հարցի պատասխանը: Դրանով ցանկանում է ասել, որ Հայաստանն Արցախի հետ կապված որեւցե պարտավորություն այլեւս չունի, ինչը շատ վատ եւ վտանգավոր նախադեպ է: Սա լրջագույն հետեւանքներ կարող է ունենալ, որովհետեւ աշխարհում չկա, երեւի թե, երկրորդ նման պետություն, որ իր քաղաքացիների ճակատագրի նկատմամբ չունենա որեւիցե հանձնառություն: Մենք անընդհատ Արցախի մասին ենք խոսում, իբրեւ հայկական երկրորդ պետություն եւ այլն, բայց մոռանում ենք շատ կարեւոր մի փաստ, որ Արցախում բնակվող մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիներ են, եւ նրանց անվտանգության երաշխավորը Հայաստանն է: Չկա երկրորդ նման նախադեպ, երբ մի երկրի անվտանգության երաշխավորը լինի մեկ այլ երկիր, նման բան համաշխարհային պրակտիկայում չկա, չենք հանդիպի: Եվ այս պարագայում նման հայտարարություն անելը հող է նախապատրաստում նաեւ Ադրբեջանի համար դիմելու ավելի կտրուկ գոևծողությունների: Բացի այդ, սա նշանակում է, որ Հայաստանն ընդհանրապես բանակցային որեւցե գործընթացում չի էլ կարող լինել, որովհետեւ կարող են նրան նաեւ չթողնել, որ մասնակցի: Ասեն` եթե դու չես անվտանգության երաշխավորը, այլ Ռուսաստանն է, ուրեմն` մենք այդ հարցերը Ռուսաստանի հետ կկարգավորենք: Ռուսաստանն էլ իր աչքաչափով եւ տրամաբանությամբ, թե ինչպես կկարգավորի այս խնդիրը, այլեւս որեւիցե մեկից նեղանալու իրավունք չունենք: Եթե գնում ենք այս տրամաբանությամբ, սա շատ վտանգավոր ուղղություն է, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված