3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ամեն նախապայման ավելի թուլացնելու է հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում. Գեղամյան

Թեմա

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանության մեջ, ըստ թուրքագետ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆԻ, նախապայմաններն անդադար են եղել:

— Զիջեք Կարինը,  էրզրումը, լավ կլինի, զիջեցինք, խնդիրներն առաջացան Վանում, ասացին` զիջեք Կարսը, լավ կլինի, ստացանք խնդիր Նախիջեւանում, զիջեցինք այնտեղ, խնդիրն եկավ Արցախ: Արցախը զիջում ենք, խնդիր ստացանք Սյունիքում: Խնդիրը ոչ թե նախապայմանների կատարման կամ չկատարման մեջ է, այլ պետք է դիտարկենք, թե ինչի համար են դնում նախապայման: Դա անում են ոչ թե ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների համար, այլ` իրենց մեծ նպատակին հասնելու համար. այն է` ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը եթե ոչ լիարժեք նվաճել, այլեւ իրենց ազդեցության գոտում վերցնել: Բանակ չունենալու հարց, ատոմակայանի փակում, միջանցք. այս նախապայմանները կատարելու պայմանում հայտնվելու են նորերը: Ամեն նախապայման ավելի թուլացնելու է հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում: Թուրքիան ոչ թե այս հակամարտության միջնորդ է, այլ` հակամարտության կողմ: Այն, ինչ կատարվում է ոչ թե հարաբերությունների կարգավորում է, այլ հակամարտության շարունակում: Անունը դրել են «խաղաղության» բանակցություններ, բայց այն ոչնչով չի տարբերվում ՀՀ-ի շարունակական կապիտուլյացիայից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ