«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան

Այս իշխանության նպատակը ո՛չ Հայաստանն է, ո՛չ Արցախը, այլ իրենց արտաքին հովանավորների շահերը սպասարկելը. Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը «համոզում է», թե Բերձորի միջանցքը փակ չէ, մյուս կողմից էլ միջազգային հանրությունը չունի լուրջ կոնսեսուս Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար:

- Միջազգային հանրության արձագանքից կամ Հաագայի դատարանի որոշումից հետո՝ որեւէ բան փոխվե՞ց արցախցու համար կամ՝  ինչո՞ւ է շուրջ երեք ամիս փակ մնում Բերձորի միջանցքը:

- Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվում է նույնիսկ ՄԻԵԴ-ի եւ Հաագայի դատարանի, միջազգային տարբեր կառույցներից եկող հայտարարությունների ֆոնին, որով անթույլատրելի են համարում միջանցքի փակումը: Ադրբեջանն անգամ փորձում է աշխարհին ներկայացնել, թե իրականում միջանցքը փակ չէ, եւ եթե այս պայմաններում Ադրբեջանը կարողանում է իր ագրեսիվ գործողությունները վարել, նշանակում է, որ միջազգային հանրությունը դեռեւս չունի լուրջ կոնսեսուս Ադրբեջանի նկատմամբ  ճնշումներ գործադրելու համար: Միջանցքի փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել, որի հետեւանքով զոհվեցին ոստիկանության երեք աշխատակից: Ադրբեջանը բավականին ակտիվ քարոզչական նախապատրաստում է իրականացնում, որի նպատակն է այն, որ միջազգային ընկալում ձեւավորվի առ այն, թե Հայաստանն ու Արցախը ապակառուցողական դիրքերում են, ՌԴ-ն իր պարտավորությունները ոչ միայն չի կատարում, այլ նպաստում է վտանգավոր իրադարձությունների զարգացմանը, իսկ Ադրբեջանը «իրավիճակը փրկելու» նպատակով ստիպված է կոշտ միջոցառումներ ձեռնարկել:

- Իսկ այս ամենում ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը, ապառուսականացման քայլերն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի ու Արցախի համար:

- Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը վտանգավոր շրջափուլի կարող է հանգեցնել: Միջանցքի փակման գործընթացում ռուսական կողմն ունի ներկայություն՝ դեռ չասած, որ գործընթացի հնարավոր հանգուցալուծման գործում ունի առաջնային դերակատարություն, եւ այս պարագայում վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ չի բխում ՀՀ շահերից: Ովքեր ունեն մեծ ազդեցություն ու լծակներ ու մեծ հաշվով խաղի կանոններ սահմանողն են, վերցնել ու հարաբերություններ փչացնել այս կամ այն երկրի, հատկապես Ռուսաստանի հետ, բնականաբար որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Հայաստանի պոտենցիալը պետք է ուղղվի Ռուսաստանի հետ հարաբերությունները պատշաճ մակարդակի բերելուն եւ դրանից բխող արդյունք ու պտուղ ստանալուն, բայց այս իշխանությունը շարժվում է լրիվ հակառակ ուղղությամբ եւ այս պարագայում ակնկալել համարժեք քայլեր Հայաստանի մասով, նույնիսկ տրամաբանական չէ: Հայաստանում պետք է լինի մի իշխանություն, որը ճիշտ կգնահատի երկրում եւ աշխարհում ստեղծված իրավիճակը, հավասարակշռված քաղաքականություն կվարի միջազգային տարբեր աշխարհաքաղաքական լիդրների եւ ուժերի հետ ու կփորձի համագործակցությունը ի շահ երկրի օգտագործել:

- Առաջիկայում ի՞նչ ակնկալել, ի՞նչ է սպասվում Արցախին:

- Իրավիճակը մի կողմից գնում է փակուղի, մյուս կողմից Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության աչքերին լեգիտիմացնել ուժի կիրառման անհրաժեշտությունը, որը, բնականաբար, նոր խնդիրներ է առաջ բերելու: Հայաստանի այս իշխանության պարագայում դժվար է որեւէ լավատեսական գնահատական տալ կամ մեկնաբանություն հնչեցնել:

- Իսկ այս իրավիճակում ի՞նչ կարող էր կամ պետք է աներ ընդդիմությունը, համագործակցության եզրեր իշխանության հետ կա՞ր:

- Համագործակցել Արցախը հանձնելո՞ւ, թե՞ Հայաստանի պետականությունից հրաժարվելու շուրջ, այսինքն՝ պետք է լինի իշխանություն, ում հետ կարելի է գնալ խոսել միայն այն պարագայում, երբ փորձում է փրկել Հայաստանը, փորձում է պահպանել այն սկզբունքները, որոնք դրված են եղել 80-նների վերջին, Արցախի ազատագրական պայքարի հիմքում: Բայց Հայաստանում կա՞ իշխանություն, ում հետ կարելի է գնալ, խոսել, առավել եւս, համախմբման գործընթաց սկսել, այս իշխանության հետ կա միայն մեկ բան անելու՝ վռնդելու, որովհետեւ՝ նրանց նպատակը ո՛չ Հայաստանն է, ո՛չ Արցախը, այլ իրենց արտաքին հովանավորների շահերը սպասարկելը եւ սեփական ընտանիքների բարեկեցությունն է:

- Այս լարված իրավիճակում Հայաստանում ակտիվորեն հետապնդումներ են սկսվել, քրգործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների, նախկին զինվորականների նկատմամբ: Սա կարելի՞ է քաղաքական հետապնդում համարել, որո՞նք կլինեն հետեւանքները:

- Հայաստանի այս իշխանության պարագայում ամենա ոչ տրամաբանական թվացող հետեւությունները ցավալիորեն դառնում են իրականություն: Ուշադրություն դարձնենք, որ հատկապես արշավը ուժեղացրել են զինվորականների նկատմամբ այն փուլերում, երբ ադրբեջանական ճնշումները բավականին ուժեղ է: Այս իշխանությունը եկած առաջին օրվանից թիրախավորել է անվտանգության համակարգը, զինվորականներին, որովհետեւ՝ տարիներ շարունակ բանակը, զինված ուժերը եղել է պետական կառավարման համակարգի ամուր կոճղը, որի վրա պետությունն է կառուցվել եւ հենվել, բնականաբար այսպիսի իշխանության պարագայում գլխավոր հարվածը պետք է լիներ բանակի եւ եկեղեցու վրա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված