3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Կառավարության «առուն» եկեղեցու «առվով» չհոսելու հակառակ կողմը

Թեմա

Նի­կոլ Փա­շի­նյա­նի վեր­ջին ա­սու­լի­սի ժա­մա­նակ հարց է հնչում, թե ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ են Մայր Ա­թո­ռի եւ կա­ռա­վա­րու­թյան մի­ջեւ, ին­չու հո­գե­ւոր եւ աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյուն­նե­րի «ջրե­րը մեկ առ­վով չեն հո­սում», եւ ար­դյոք առ­կա՞ են ո­րոշ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ: Նա էլ պա­տաս­խա­նում է, թե ին­քը լավ չի հաս­կա­նում այդ ինս­տի­տու­տը, եւ որ Հա­յաս­տա­նում կա մեկ իշ­խա­նու­թյուն, ո­րը պատ­կա­նում է ժո­ղովր­դին: Իսկ Իշ­խա­նու­թյան եւ Մայր Ա­թո­ռի տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նը նշում է, որ դրանք տար­բեր ա­ռու­ներ են, եւ մատ­նան­շում, որ ՀՀ-ն աշ­խար­հիկ եւ ժո­ղովր­դա­վար պե­տու­թյուն է, ու սրա­նով ա­մեն ինչ աս­ված է: 

Հե­տաքրք­րա­կան է, որ Փա­շի­նյանն, ըստ է­ու­թյան, այս հար­ցին չպա­տաս­խա­նեց, մի­այն զար­մա­ցած հա­յաց­քով փոր­ձեց լրագ­րո­ղին բա­ցատ­րել, որ ին­քը չի հաս­կա­նում զու­գա­հեռ­նե­րը ե­կե­ղե­ցու եւ ՀՀ իշ­խա­նու­թյան: Շուրջ 4 տա­րի իշ­խա­նու­թյան ղե­կին գտնվող Փա­շի­նյա­նը, ո­րը ժա­մա­նա­կին ի­րեն հա­մե­մա­տում էր Պապ թա­գա­վո­րի հետ (առան­ձին դեպ­քե­րում՝ Հի­սու­սի եւ այս վեր­ջում՝ Աստ­ծո), ով լի­նե­լով աշ­խար­հիկ պե­տու­թյան ղե­կա­վար՝ տա­ղա­վար տո­նե­րին իր ֆեյս­բու­քյան է­ջում մեզ էր նվի­րում սաղ­մոս­նե­րի ան­գիր տեքս­տեր, ով ժո­ղովր­դա­վար պե­տու­թյան մեջ խու­սա­նա­վում էր մաս­նակ­ցել Սուրբ պա­տա­րագ­նե­րին, այ­սօր պարզ­վում է՝ շատ զար­մա­ցած է՝ լսե­լով հո­գե­ւոր իշ­խա­նու­թյան մա­սին, ու դեռ իր ըն­կա­լու­մով լրագ­րո­ղը սխալ զու­գա­հեռ­ներ է տա­նում հո­գե­ւոր եւ աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջեւ:

Ժա­մա­նա­կին ի­րեն Հայ Ե­կե­ղե­ցու զա­վակ հոր­ջոր­ջած Փա­շի­նյանն ան­գամ տե­ղյակ չէ, որ ե­կե­ղե­ցին ու­նի նվի­րա­պե­տա­կան կարգ, եւ որ այդ նվի­րա­պե­տու­թյունն է ձե­ւա­վո­րում հո­գե­ւոր իշ­խա­նու­թյու­նը, եւ որ ոչ բո­լոր իշ­խա­նու­թյուն­ներն են ձե­ւա­վոր­վում ընտ­րե­լու եւ ընտ­րու­թյան մի­ջո­ցով: Կան իշ­խա­նու­թյուն­ներ, ո­րոնք տրվում են Աստ­ծուց՝ ոչ թե ի նշան ղե­կա­վա­րե­լու, նախ­կին­ներ ու ներ­կա­ներ ա­նե­լու, ոս­տի­կան­նե­րով տե­ղա­շարժ­վե­լու, այլ ո­րոնք ա­ռա­քե­լու­թյուն են են­թադ­րում եւ իբ­րեւ լուծ դրվում մարդ­կանց պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մեջ:

Ին­չե­ւէ, երկ­րի ղե­կա­վա­րի պար­զամ­տու­թյու­նը ար­տա­հայ­տիչ կեր­պով ի­րեն զգաց­նել է տա­լիս բո­լոր աս­պա­րեզ­նե­րում: Ցա­վոք, բայց այ­սօր­վա ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը չուն­նեն բազ­մա­շերտ մտա­ծո­ղու­թյան աս­պեկտ­ներ, իսկ ի­րենց ղե­կա­վար Փա­շի­նյանն այս հար­ցում չու­նի նա­եւ մրցա­կից, ո­րով­հե­տեւ յուր­քան­չյուր բնա­գա­վա­ռի մի­ջի­նից ցածր մա­կար­դակ ու­նե­ցող ան­ձը Փա­շի­նյա­նի աչ­քե­րում ա­կա­դե­միկ է հի­շեց­նում: Սա է պատ­ճա­ռը, որ այ­սօր կադ­րե­րի ընտ­րու­թյան հար­ցում ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն են վա­րում, որ գրե­թե բո­լոր կա­յա­ցած ինս­տի­տուտ­նե­րը մեր աչ­քի ա­ռաջ կոր­ծան­վում են: Բո­լոր բա­րե­փո­խում­նե­րը ա­վարտ­վում են չա­րա­փո­խու­թյամբ: Փա­շի­նյանն ան­գամ չգի­տի, որ Հայ Ե­կե­ղե­ցին ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ, ո­րին ին­քը հղում է ա­նում, ու­նի բազ­մա­թիվ ար­տո­նու­թյուն­ներ, եւ որ ին­քը՝ Փա­շի­նյա­նը, այ­սօր պետք է ժա­մե­րով պատ­մեր, թե որ­քան շատ «առու­ներ» կան, ո­րոնք հո­սում են իշ­խա­նու­թյան եւ ե­կե­ղե­ցու մի­ջեւ: Ցա­վա­լի­ո­րեն, բայց Փա­շի­նյա­նը ան­գամ չու­նի հա­մար­ձա­կու­թյուն` հաս­ցե­կան խո­սե­լու եւ իր ա­սե­լիք­նե­րը ձե­ւա­կեր­պե­լիս՝ հստա­կու­թյուն բե­րե­լու, ո­րով­հե­տեւ իր խոս­քից տպա­վո­րու­թյուն էր, թե ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը ու­նե­նա­լով ժո­ղովր­դա­վա­րու­թյուն՝ գտնվում են ան­բա­ցատ­րե­լի բար­ձունք­նե­րում, իսկ Հայ Ե­կե­ղե­ցին ան­գամ ի­րեն ծա­նոթ էլ չէ:

Ծի­ծաղ ա­ռա­ջաց­նող այս պահ­ված­քը խո­սում է այն մա­սին, որ այս մար­դիկ ան­գամ չգի­տեն ինչ է ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, ո­րով­հե­տեւ ե­թե Փա­շի­նյա­նի հա­մար ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը եվ­րո­պա­կան տար­բեր կոն­վե­ցյա­նե­րի վա­վե­րա­ցումն է, ա­պա իս­կա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը հենց ե­կե­ղե­ցու հա­մայ­նա­վա­րա­կան կյանքն է, որ­տեղ չկան նախ­կին­նե­րի եւ ան­կիրթ ու գռե­հիկ ներ­կա­նե­րի հե­տե­ւորդ­ներ, այլ բո­լո­րը հա­վա­սար են, ո­րով­հե­տեւ նպա­տակն է հա­վա­սա­րաց­նում այդ մարդ­կանց: Իսկ Փա­շի­նյա­նի ժո­ղովր­դա­վար պե­տու­թյան մեջ նման հաս­կա­ցո­ղու­թյուն չկա. առն­վազն 120 հա­զար ՀՀ անձ­նա­գիր ու­նե­ցող քա­ղա­քա­ցի Ար­ցա­խում այս ոչ հա­վա­սար պայ­ման­նե­րում է ապ­րում մնա­ցած 3 մի­լի­ո­նի հետ: Հե­տե­ւա­պես, որ­տե՞ղ է ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը…

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ