⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Դիտորդական առաքելության «փիարի» համար

Մամուլի տեսություն

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ ԵՄ դիտորդական առաքելությունն իր մշտադիտարկումներն է անցկացնում հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Նշենք, որ առաքելության հետ կապված բավական հակասական մեկնաբանություններ են հնչում, քանի որ դեռևս անհասկանալի է դրա բուն գործառույթներն ու նպատակները։

Ի դեպ, առաքելության վերաբերյալ, ինչպես և կանխատեսելի էր, բավական կոշտ տեսակետներ են հնչում հատկապես ռուսական տիրույթից, որտեղ դա ընկալում են որպես հերթական գործարք՝ ընդդեմ Ռուսաստանի և ռուսական ներկայության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ԵՄ առաքելության հետ կապված արդարացումների գործընթաց են սկսել, որը հիմնականում իրականացվում է իրենց թիմի արևմտյան կողմնորոշում ունեցող ներկայացուցիչների և արևմտամոլի համբավ ունեցող մերձիշխանական որոշ անհատների միջոցով։

Մասնավորաբար, նրանց հանձնարարված է տեղեկատվական տարբեր հարթակներում, հատկապես սոցցանցերում դրական ֆոն ապահովել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ առաքելության աշխատանքները լուսաբանելու նպատակով նաև հատուկ խումբ է ստեղծված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ