Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի

Մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Ազդագրեր

Մարտի 16-ին, ժամը՝ 14.00-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում տեղի կունենա մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Հովհաննեսի Ղազարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում:

Վիգեն Ղազարյանը ծնվել է 1943 թ. Երևանում: Ավարտել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հայկական միջնակարգ դպրոցը: 1965-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչության և մեթոդիկայի բաժինը, 1965-1966թ.թ. աշխատել է «Արմենպրես»-ում որպես թարգմանիչ և խմբագիր, 1968թ. հայկական սովետական հանրագիտարանում որպես խմբագիր, 1969թ. Հայաստանի ազգային պատկերասրահում որպես էքսկուրսավար, 1970-73 թ.թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1975-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սարգիս Պիծակ» թեմայով ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, այնուհետև նույն ինստիտուտում կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, 1988թ. առ այսօր նույն ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչ, 1999թ. առ այսօր ԵԳՊԱ (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, 1998թ. Սանկտ Պետերբուրգի Հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 1990-2000-ական թ.թ. ՀՀ կառավարությանն առընթեր գիտական թեմաների հաստատման հանձնաժողովի անդամ, 1992թ. ՌԴ մշակույթի նախարարությանն առընթեր արվեստագիտության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Խորանների մեկնությունները» թեմայով, ստանալով արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, 2000թ. ստացել է ՀՀ ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի կոչում, 2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Անդամ է մի շարք գիտական խորհուրդների` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, ՀԳՊԱ, ՀՀ ազգային պատկերասրահ, ինչպես նաև ՀՀ գրողների միության և ՀՀ նկարիչների միության անդամ է:

Պարգեւներ (գիտական, պետական)՝

2003- ՀՀ ԳԱԱ պատվոգիր 2006- ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

2008- ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալ 2009- ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

2011- ՀՀ վարչապետի հուշամեդալ 2013- ՀՀ գրողների միության մեդալ գրական վաստակի համար,

2013- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ 2018- ՀՀ ԳԱԱ վաստակագիր

2022թ. - ՀՀ ԳԱԱ գիր գնահատանքի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ