3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՊՆ նախկին շենքի բնակիչներին փողոցում թողած ՊԵԿ ղեկավարը չի պատրաստվում հրաժարական տալ

Թեմա

Շուտով կլրանա ուղիղ մեկ ամիսը, ինչ ՊՆ նախկին շենքի բնակիչները մնացել են անօթեւան, որովհետեւ տարածքի տիրոջ ինքնավստահությամբ` Պետեկամուտների կոմիտեն ոստիկանության ձեռամբ նրանց ուղղակի վռնդեց իրենց կացարաններիից: Մեկ ամիս օրը 24 ժամ վրանների տակ հենց շենքի դիմաց նստացույց անող քաղաքացիներն օրեր առաջ էլ զրկվեցին նաեւ շտապօգնությունից, որը հերթապահություն էր իրականացնում նրանց մոտ:

Եվ մինչ շաբաթը երկու անգամ ՊԵԿ-ի եւ կառավարության դիմաց իրենց բողոքի ձայն են բարձրացնում վերոնշյալ բնակիչները, երեկ ՊԵԿ նախագահ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆՆ այս կերպ անդրադարձավ խնդրին. «Պետական գույքն ունի օգտագործման կանոններ, այդ շենքն էլ վթարային է, եւ բավականին լուրջ անվտանգային խնդիրներ կան»: Իսկ թե ուր է փաստաթուղթը, որ վթարային է ու վտանգավոր, ինչը ՊԵԿ-ի դիմաց արդեն շաբաթներ շարունակ պահանջում են օթեւանից զրկված քաղաքացիները, այդպես էլ մնում է անհայտ:

Ի դեպ, Բադասյանը նաեւ հայտարարեց, թե ոչ մի տեղ չի հեռանում եւ նոր պաշտոնի առաջարկ էլ չի ստացել, թեպետ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ հրաժարական է տալու, եւ նրան այդ պաշտոնում փոխարինելու է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ