Որտեղ եւ ինչ պայմաններում է «Մեթադոնի» իր չափաբաժինը ստանում «Համմերի» վարորդը. Բացառիկ մանրամասներ
Հանդիպում
Փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ շարունակում է ստանալ մեթադոնային բուժում(-Մեթադոնը սինթետիկ ափիոնային թմրամիջոց է, որը կիրառվում է փոխարինող բուժման նպատակով: Բուժման մեջ մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով, այն անվճար է. Ի.Ա.): Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԳԵղամի մայրը` տիկին Արփինեն, ընդգծելով.
-Ձերբակալման օրվանից մինչ օրս մենք չենք տեսել մեր տղային, արգելված են Գեղամի հետ տեսակցություններն ու հեռախոսազանգերը: Գեղամն էլ հրաժարվել է փաստաբանից: Մենք հանձնուք տանելուց ենք տեղեկանում աշխատակիցներից, թե ինչպես է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ