Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Պրոռուսական որեւէ քայլ չեմ տեսնում, եւ Վրաստանում դժվար թե այն կարելի է պատկերացնել. Մելիքյան

Միջազգային

Վրաստանում մեծ աղմուկ եւ բողոքի ալիք բարձրացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» եւ «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրինագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ իշխանության կողմից ընդունման, ապա հետկանչման եւ դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել  է Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ օտարերկրյա գործակալները հաղթեցին Վրաստանում, որովհետեւ տպավորություն է, որ սորոսականները եւ այլ արեւմտյան գրանտակերները դուրս էին եկել փողոց, որպեսզի գործակալները շարունակեն իրենց գործունեությունը՝ խուսափելով գրանցումից եւ թափանցիկ աշխատանքից:

— Իմ կարծիքով՝ շատ կարեւոր է առանձնացնել, որ Եվրամիություն-Վրաստան բարդ հարաբերությունների ֆոնին այս օրենսդրական նախաձեռնությունն ուներ նաեւ ֆունկցիա՝ ավելի լարելու իրավիճակը կամ ռիսկերը ցույց տալու: Եվ հետքայլը նաեւ նշան էր Բրյուսելի համար, որ Վրաստանի իշխանությունները  հետ նահանջելով այս օրենքի հետ կապված՝ քայլ են անում դեպի իրենց եւ պատրաստ են ներքին երկխոսության եւս, ինչը որպես խաղաքարտ, կարելի է ասել, օգտագործվեց՝ որոշակի դիվիդենտներ քաղելու համար: Ի վերջո, նրանք ցանկություն ունեն մինչեւ տարվա վերջ թեկնածու կարգավիճակից դառնալու Եվրամիության անդամ երկիր, ինչը բավականին լուրջ ձեռքբերում կլինի իրենց համար՝ գալիք տարվա ընտրություններից առաջ: Մի կողմից՝ օրենսդրական այս նախաձեռնությունն այսպիսի էլեմենտներ ուներ, իսկ մյուս կողմից էլ ինչ-որ չափով ցույց տվեց քաղհասարակությանը, որ իրենք պետք է մտահոգվեն, որովհետեւ իշխանությունը տեսնում է այն հիմնական ՀԿ-ներին, որոնք արտաքին ֆինանսավորում ունեն եւ շատ են քննադատում իշխանություններին: Օրենսդրական այս նախաձեռնությունը հենց միտված էր ցույց տալու, որ ներքաղաքական տարբեր պրոցեսներում այդ կառույցները բավականին լուրջ ազդեցություն ունեն, եւ թեպետ այսօր չկա հնարավորություն, բայց կա ցանկություն այդ ազդեցությունն ինչ-որ չափով սահմանափակելու: Չնայած նրան, որ այս փուլում չի ստացվելու, եւ միգուցե այդ հարցին չանդրադառնան, բայց այդ վտանգները տեսնելով՝ իշխանությունը զգուշացնում է, որ ուշիուշով հետեւելու է այդ սեկտորի գործողություններին: Ամեն դեպքում, այս օրենսդրական նախագծի նախաձեռնող «Ժողովրդի ուժ» շարժումը հաստատ շարունակելու է քննադատել քաղհասարակության ներկայացուցիչներին եւ փորձելու է գտնել այլ ձեւեր՝ նրանց ակտիվությունը զսպելու համար:

— Ի վերջո, տեղի ունեցածը պետք է համարել Արեւմուտքի եւ Ռուսաստանի կռիվը` նոր ճակատ բացելու, Վրաստանում արտաքին վեկտորի փոփոխության հետ կապված, թե՞ պարզապես սա Վրաստանի ներքին համոզմունքն է, որ պետք է ձերբազատվել գործակալներից, հատկապես, որ համանման օրենք ընդունել են թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում:

— Վրաստանում Ռուսաստանի գործոնի մասին խոսք չկա, դիսկուրսը ՌԴ-ի հետ կապ չունի: Ներքաղաքական պայքարում կողմերը, երբ իրար ուզում են մեղադրել, միշտ միմյանց «Ռուսաստանի գործակալ» են անվանում: Իշխանությունը, որքան էլ ծիծաղելի է, ընդդիմադիր նախկին նախագահ Սահակաշվիլուն է այդպես անվանում, նրա կողմնակիցներն էլ՝ իշխանություններին: Հետեւապես, չեմ կարծում, թե այս օրենսդրական նախաձեռնությունը պետք է կապել Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հետ: Ճիշտ է,  որոշակի կապ, այդուհանդերձ, կա: Պարզապես, Ռուսաստան-Արեւմուտք առճակատումը ստեղծել է մի իրավիճակ, որ Վրաստանի վրա ներսից եւ դրսից կար ճնշում, եւ այդ ճնշումը թուլացնելու համար իրենք որոշակի քայլերի են դիմում, իշխող թիմից առանձնանում են քաղաքական գործիչներ, որոնք Արեւմուտքին են քննադատում եւ այսպիսի նախաձեռնությամբ են հանդես գալիս: Այս ամենը միտված է ինչ-որ չափով այլընտրանքային ուժ ձեւավորելուն կամ բալանսավորված իրավիճակ ստեղծելուն, որպեսզի կենտրոնում լինեն իշխանությունները, մի կողմից լիբերալ խմբերը՝ կառույցներ,ՀԿ-ներ, իսկ մյուս կողմից լինեն ավելի կոնսերվատիվները, որոնք կքննադատեն Արեւմուտքին: Բայց այդտեղ հստակ պրոռուսական որեւէ քայլ չեմ տեսնում, եւ Վրաստանում դժվար թե այն կարելի է պատկերացնել: Միայն կարեւոր առանձնահատկությունն այն է, որ Վրաստանը Կիեւին աջակցելով հումանիտար,  քաղաքական ոլորտում, ուկրաինացիներին Վրաստանի ներսում տեղավորելով՝ զուգահեռ  երկու բան չի արել՝ ելնելով պրագմատիկ իր քաղաքականությունից: Նախ միջազգային պատժամիջոցներին հետեւելով՝ Վրաստանի կառավարությունն իր վրացական պատժամիջոցները չի կիրառում ռուսների նկատմամբ: Ընդ որում՝ առաջին հերթին ոչ թե լինելով պրոռուսական, ինչպես մեղադրում են իրենց երկրի ներսում եւ երկրից դուրս, այլ այն պատճառով, որ իրենք հասկանում են՝ այդպիսի քաղաքական քայլերը, որոնք որեւէ վնաս Ռուսաստանին չէին տա, կարող էին բերել հակառակ պատասխանին, որով կհարվածեին իրենց տնտեսությանը, որը բավականին լուրջ կապերով կապված է Ռուսաստանի հետ: Ռուսաստանը Վրաստանի համար առաջնային է՝ առեւտրի, տուրիզմի ոլորտում, ուստի՝ շատ կարեւոր է այս ամենը հասկանալ: Բացի այդ, Վրաստանը զենք-զինամթերք Կիեւին չի ուղարկում՝ ասելով, որ իրենք էլ ունեն խնդիր ռուսների հետ՝ տարածքային ամբողջականության հետ կապված եւ այդ քայլերին չեն գնում, քանի որ իրենց բանակը պետք է պահեն պատրաստ, որ հանկարծ, եթե խնդիր լինի, կարողանան դեմն առնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված