Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը «Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին Ջո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել ԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունեն Թրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNN Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ Ասկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ Բագրատյան

Ալիեւի ուզածը մեկուսացնելն է Հայաստանը Ռուսաստանից եւ ագրեսիայի պարագայում թողնել միայնակ ու մեկուսացված. Քեռյան

Ներքաղաքական

Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները սառեցման փուլ են մտել, եւ արդյոք Հայաստանի համար այս լարված իրավիճակում թույլատրելի է այս կառույցի հետ գործընկերային հարաբերությունների խզումը: Այս եւ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

«ՄՈՏԱԿԱ ԿՈՆՖԼԻԿՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ»

— Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ուղիղ ասաց, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է կամա, թե ակամա դուրս գալիս Հայաստանից:  Ի՞նչ կասեք այս մասին:

Դա հերթական անբացատրելի բառախաղն է, որովհետեւ այստեղ խոսքը դիվանագիտական ու արտաքին քաղաքական լուրջ գործընթացի մասին է, ու փաստացիորեն վարչապետը ասում է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից: Հիմա դա կարող ենք ձեւակերպել, որ Հայաստանն է դուրս գալիս, կարող ենք ձեւակերպել, որ ՀԱՊԿ-ն է հրաժարվում Հայաստանից, բայց ՀՀ-ն պաշտոնական հայտարարություն չի արել, միաժամանակ ՀԱՊԿ-ն էլ, որպես կոլեկտիվ անվտանգության միջազգային կառույց, նրանք էլ որեւէ որոշում չեն կայացրել: Ստացվում է այսպիսի իրավիճակ. մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունների կողմից որոշակի քայլեր, որոնք քննադատության են ենթարկվում ՀԱՊԿ-ի կողմից՝ սկսած Յուրի Խաչատուրովի ձերբակալությունից վերջացրած, երբ հրաժարվեցին ՀԱՊԿ-ի տեղակալի քարտուղարի պաշտոնից: Սա կարծես մի գործընթաց է, որով ցույց են տալիս ՀՀ իշխանությունների ոչ բարյացակամ վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, որն ավելի խորացավ 44-օրյա պատերազմից հետո: Ճշմարտացի լինելու համար ցանկանում եմ նշել, որ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին չի արել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը, կոպիտ ասած, կպած մնա իր ձեռքերով ու ոտքերով փաթաթվի ՀԱՊԿ-ին ու չհեռանա: Խոսքը հատկապես վերաբերում է Բելառուսի ու Ղազախստանի ջերմ վերաբերմունքին Ադրբեջանի նկատմամբ, նաեւ 44-օրյա պատերազմին իներտ վերաբերմունքին, Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան, ինչպես անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունները չդատապարտելուն: Մենք տեսնում ենք երկակի, ոչ թե միակողմանի ՀԱՊԿ-ի հեռացում, բայց սա ոչ թե ամուսնալուծություն է, որ կամ ամուսինը, կամ կինն է հեռանում, սա միջազգային կառույց է, պետք է լինի որոշում ու այդ որոշումը չկա: Առայժմ որակումներ, բնութագրումներ ու վերլուծություններ են:

— Ի՞նչ վտանգներով է ՀԱՊԿ կառույցի հետ հարաբերությունների սառեցումը հղի Հայաստանի համար:

— Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է Հայաստանը մտել ՀԱՊԿ, հետագայում ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարությունները համագործակցությունը միշտ շարունակել են ու բացասական վերաբերմունք ՀԱՊԿ-ի նկատմամբ չի եղել:Երեք ղեկավարներն էլ լավ հասկանում էին, որ Հայաստանը որպես կիսապատերազմական տարածաշրջանում գտնվող երկիր, պետք է ինչ-որ անվտանգային կառույցի մեջ լինի: Կար երկու տարբերակ՝ կա՛մ ՆԱՏՕ, կա՛մ ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ին անդամակցությունը 90-ականների Հայաստանի նման պետության համար անհասանելի էր, ես չգիտեմ քանի տասնամյակներ հետո Հայաստանը կհասնի այն մակարդակի, որ ՆԱՏՕ-ն նրան ընդունի, նույնիսկ Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, ինչի համար այդքան պայքարում են: Այստեղ ընտրությունը մնում էր ՀԱՊԿ-ը, դա միակ կառույցն էր, որտեղ ուզում էին, որ Հայաստանը միանար: ՀԱՊԿ-ը այդպիսի ճկուն ու դինամիկ ռազմաքաղաքական կառույց չէ, ինչպես ՆԱՏՕ-ն, որովհետեւ ՀԱՊԿ-ի մեջ մտնող երկրները ունեն տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշում եւ նպատակներ, օրինակ՝ Ղազախստանը թուրքալեզու պետություն է ու ցանկանում է միանալ թուրքախոս պետությունների կառույցներին, միաժամանակ նրան է քաշում Չինաստանը: Ըստ էության, Ղազախստանը երկու տեղ ունի գնալու, ու որպես իր ազգակից պետություն, շատ բարեկամաբար է վերաբերվում Ադրբեջանին ու շատ կողմանապահ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ: Բելառուսը գտնվում է Արեւելյան Եվրոպայում, եւ նրա խնդիրները բոլորովին այլ են, Ղրղզստանինը՝ բոլորովին այլ, Տաջիկստանինը՝ այլ: Եվ հիմա հույս ունենալ, որ այս երկրներից մեկը Հայաստանի նկատմամբ ռազմական պարտավորություններ կարող է կատարել, բնականաբար, միամտություն է: Բայց քանի որ ՀԱՊԿ-ի 90 տոկոս բեռը Ռուսաստանի ուսերին է, ՀԱՊԿ-ին անդամակցությունը մեզ համար նշանավոր են միայն հայ-ռուսական հարաբերությունների պահպանման առումով, որովհետեւ ՀԱՊԿ-ից հեռանալը կբերի Կրեմլի բարձրաստիճան ղեկավարության հերթական բացասական վերաբերմունքին, եւ եթե մի քիչ խորը նայենք, Ալիեւի ուզածը հենց սա է՝ մեկուսացնել Հայաստանը Ռուսաստանից եւ ագրեսիայի պարագայում թողնել միայնակ ու մեկուսացված:

— Այսինքն՝ տեղի է ունենում Հայաստանի ապառուսականացո՞ւմ: Արդյո՞ք հաշվի առնելով Ձեր նշած վտանգները՝ ճիշտ է ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացումը:

- ՀԱՊԿ-ից դուրս գալը հենց ապառուսականացման քայլ է, եւ մոտակա կոնֆլիկտում Հայաստանը չի կարող հույս ունենալ ռուսական օգնության: Մյուս կողմից էլ մեզ համար պարզ չէ, թե հայ-թուրքական սահմանը ով է պահելու, Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները ով է իրականացնելու կամ ով է զսպելու Նախիջեւանից կամ Սյունիքից թուրք-ադրբեջանական ճնշումը եւ Զանգեզուրի միջանցքը ուժով բացելու գործողությունները:

«ՀԱԱԳԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՒՉԻԿ ԷՐ»

— Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության պայմանագրի փաստաթղթում ֆունդամենտալ խնդիրներ կան, ի վերջո ինչու՞ չի հանրայնացվում, թե ի՞նչ է ներառում այդ պայմանագիրը, եւ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

— Չի ստորագրվում, որովհետեւ չկա համաձայնություն նախ Ղարաբաղի վերաբերյալ: Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որպեսզի կետ լինի եթե ոչ կարգավիճակի, ապա գոնե անվտանգության վերաբերյալ, որպեսզի նրանք ներհայաստանյան քաղաքական դաշտում չդիտվեն՝ որպես Ղարաբաղից հրաժարված իշխանություն: Սա իշխանության քաղաքական իմիջի հարցն է, եթե մեղադրանքը կպնի ներկա իշխանություններին, նրանք շատ քիչ շանս կունենան ապագա ընտրություններում: Ոչ մի կերպ չի լինում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որպեսզի այնտեղ Ղարաբաղի վերաբերյալ կետ լինի, որովհետեւ նրանք դա համարում են իրենց ներքին գործը:Երկրորդը՝ համաձայնություն չի կայացվում Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքների՝ որպես մեկը մյուսով փոխկապակցված արտատարածքային միջանցքների կարգավիճակների հարց, որովհետեւ Լաչինի միջանցքը իր հսկողությունից հանելու համար Ադրբեջանը պահանջում է նմանատիպ միջանցք Հայաստանից՝ Զանգեզուրով, երրորդը՝ Հայաստանին մերժում են հանձնել գերիներին՝ համարելով նրանց ահաբեկիչներ, ովքեր կապ չունեն ռազմագերիների հետ, չորրորդ՝ Հայաստանը ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ սահմանազատման ու սահմանագծման հարցերի շուրջ, թե ինչ եւ որ ժամանակի քարտեզներով դրանք պետք է արվի:

— Ի՞նչ է կատարվում Բերձորի միջանցքի շուրջ, նույնիսկ Հաագայի դատարանի որոշումից հետո իրավիճակը չփոխվեց, ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ու ինչո՞ւ Հայաստանը պահանջատեր չէ:

— Ադրբեջանը այս հարցը դիտում է՝ որպես Զանգեզուրի միջանքի հայելային արտահայտություն: Բանաձեւը պարզ է. ուզո՞ւմ եք արտատարածքային միջանցք, ազատ գնաք-գաք, ուրեմն՝ նմանատիպ իրավունք մեզ տվեք Զանգեզուրում: Իսկ ինչու չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, շատ ամուլ ու կիսահասկանալի մի բան էր եւ մեծ ցնծությունը, ես ուղղակի չհասկացա: Այն վերագրվեց որպես հաղթանակ, բայց ես այդտեղ ոչ մի բան չտեսա: Ասացին՝ կոչ ենք անում Լաչինի միջանցքը բացեք, իսկ Ադրբեջանն էլ ասաց՝ խնդրեմ բացեք, դա մեր գործառույթը չէ, այդտեղ ռուսներն են, իրենց ասեք, թող բացեն, իսկ դուք եթե դեմոկրատական եք, քաղհասարակություն եք, ինչո՞ւ ձեզ մոտ էկոլոգները կարող են ցույց անել, մեզ մոտ ո՞չ: Ես եւս մեծ ցանկություն ունեի, որ Ադրբեջանը վախենալով Հաագայի որոշումը կկատարեր, բայց այդ որոշումը փուչիկ էր: Հետո նույն Եվրամիության ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչները այցելեցին Բաքու, ինչ-որ վերացական արտահայտություններ եղան, բայց ոչ մի գործնական քայլ: Միջազգային կառույցների գործողությունները լուրջ կարելի է ընդունել եթե այնտեղ նշված են դրանց իրականացման մեխանիզմները: Ցավոք, Բեռլինի կոնգրեսից սկսած մինչեւ մեր օրերը Արեւմուտքի բոլոր որոշումները Հայաստանի վերաբերյալ՝ սկսած Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածով, վերջացրած Սեւրի պայմանագրով, դրանք իրենց մեջ իրականացման մեխանիզմ չեն պարունակում, դրանք զուտ կոչեր են, ցավակցություն, հայտարարություն:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top