Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Նման է, որ կա­պի­տու­լյան­տը այն աս­տի­ճա­նի է «հղի» Սերժ Սարգ­սյա­նի գրքի շնոր­հան­դե­սին և ճե­պազ­րույ­ցին ար­տա­հայ­տած մտքե­րից, որ զար­մա­նա­լի­ո­րեն մո­բի­լի­զաց­րել է իր ողջ քա­րոզ­չա­մե­քե­նա­ն: Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նի բնո­րոշ­մամբ` «Պետ­րո­սի մոտ՝ Հ1 է­ին գոր­ծու­ղել մի քա­նի տկա­րա­միտ­նե­րի, ով­քեր ի­րենց պրի­մի­տիվ և մա­նի­պու­լյա­տիվ մտքե­րով փոր­ձում է­ին ար­ցա­խյան հար­ցի քննար­կման և Ադր­բե­ջա­նի հետ տար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հա­վա­սա­րու­թյուն դնել նախ­կին և ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջև»: Ա­ռանձ­նա­հա­տուկ տխմա­րու­թյամբ աչ­քի էր ըն­կել տխրահռ­չակ ՏԱ­ՐՈՆ ՉԱ­ԽՈ­ՅԱ­ՆԸ, քա­ղա­քա­գե­տի բնո­րոշ­մամբ. «Պետ­րո­սի մոտ ե­կած հայտ­նի «ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա­յի» գեղ­ցի (գյու­ղա­ցու հետ չշփո­թել) Տա­րո­նը, ով ժա­մա­նա­կին Մե­լի­տո­պո­լի կեղ­տոտ փո­ղոց­նե­րի լու­սան­կա­րը դրել էր իր ֆեյս­բու­քյան է­ջին և ներ­կա­յաց­նում էր որ­պես Ե­րև­ա­նի Բաղ­րա­մյան պո­ղո­տա»: Ան­շուշտ, այդ խղճու­կի` Հ1-ում հնչեց­րած զա­ռան­ցանք­նե­րը կա­րող են մո­լո­րեց­նել մի­այն բա­ցար­ձակ ան­խելք­նե­րին, բայց ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տում է Գա­գիկ Համ­բա­րյա­նը. «Ստա­խոս Տա­րո՛ն, ճի՞շտ է, որ հրա­ժար­վել ես ե­րե­խա­յիցդ... Այ՛ գեղ­ցի, դու հլը այդ հար­ցին պա­տաս­խա­նի»: Թե­և Նի­կո­լի կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան վրա վա­ղուց չենք զար­մա­նում, սա­կայն չենք կա­րող չհար­ցադ­րել` որ­տե­ղի՞ց է կա­րո­ղա­նում պե­ղել այդ­քան շատ ան­բա­րո­յա­կան­ներ:

Ա­պա­գա կա՛, կա՛ ա­պա­գա... Զար­մա­նա­լի­ո­րեն 2022 թվա­կա­նին «Տիգ­րան Մեծ» հրա­տա­րակ­չու­թյան կող­մից հան­րակր­թա­կան դպրոց­նե­րի հա­մար հրա­տա­րակ­ված գրա­կա­նու­թյան դա­սագր­քում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն կամ Մեծ ե­ղեռն հաս­կա­ցու­թյուն­նե­րի փո­խա­րեն օգ­տա­գործ­վում է «1915-ի ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներ» նա­խա­դա­սու­թյու­նը: Հա­ջորդ ան­հե­թե­թու­թյու­նը «կյանքն ար­հես­տա­կա­նո­րեն ընդ­հատ­վեց» հաս­կա­ցու­թյունն է: Այ­սինքն` թուր­քի կող­մից դա­ժա­նա­բար սպան­ված Դա­նի­ել Վա­րու­ժա­նի մա­հը ո­րակ­վում է որ­պես կյան­քի ար­հես­տա­կան ընդ­հա­տում: Զար­հու­րե­լի է, բայց փաստ` ար­դեն դա­սագր­քերն այն­պես են գրվում, ինչ­պես դրանք կգրեր թուր­քը` ոչ թե ցե­ղաս­պա­նու­թյուն, այլ «ողբեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներ», այ­սինքն` ճիշտ ու ճիշտ Է­ՐԴՈ­ՂԱ­ՆԻ ձև­ա­կեր­պու­մով, իսկ քստմնե­լի սպա­նու­թյու­նը փաս­տա­ցի հա­վա­սա­րեց­վում է ավ­տով­թա­րին կամ թու­նա­վոր­մա­նը... Ա­հա՛ պարզ ա­պա­ցույց­ներ` այդ­պի­սի բան դա­սագր­քում կա­րող է գրվել մի­այն թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ա­յի պայ­ման­նե­րում: Իսկ օ­կու­պանտ­նե­րի դեմ ըն­դու­նե­լի է և օ­րի­նա­կան ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան պայ­քա­րի ողջ գոր­ծի­քա­կազ­մը:

Չնա­խա­րար ԳՐԻ­ԳՈՐ ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆՆ էլ ա­վե­տեց. «Ձեռք ենք բե­րել ստի դե­տեկ­տոր, գոր­ծար­կու­մը սկսվել է»: Զար­մա­նա­լի է, բա­ցի կա­տա­րյալ ա­պի­կա­րու­թյու­նից, սրանք նա­և լրիվ «թի­թեռ նկա­րող» են: Հե­տաքր­քիր է, այդ սար­քը Նի­կո­լի վրա փոր­ձար­կե՞լ են, որ­պես­զի սահ­մա­նեն ստի վե­րին շե­մը, թե՞ վա­խե­ցել են, որ մի­ան­գա­մից կվառ­վի: Իսկ ե­թե լուրջ` ա­մե­րի­կյան հի­մար կի­նո­նե­րում ցու­ցադր­վա­ծը հե­րիք է փոր­ձեք բե­րել Հա­յաս­տա­նի ի­րա­կան կյանք, դրա­նից ոչ մի լավ բան չի ստաց­վի: Այ ա­մե­րի­կյան կի­նո­նե­րի տակ մնա­ցած ան­տա­ռա­ճա­նաչ պա­րեկ­նե­րը ի­րենց դրել են այդ կի­նո­նե­րի «շե­րիֆ­նե­րի» տեղ և մարդ գնդա­կա­հա­րել` խո­րաց­նե­լով հան­րա­յին ա­տե­լու­թյունն ու զզվան­քը սո­րո­սա­կան Դան­չի­կի բու­ծած այդ «թավ­շյա մու­սըռ­նե­րի» նկա­տ­մամբ... Բայց ին­չև­է, Գրի­գոր Մի­նա­սյա­նի պար­ծանք ստի դե­տեկ­տո­րը գո­նե մարդ չի սպա­նում, բայց սրան­ցից սպա­սե­լի է, որ այդ սար­քով ստա­ցած ար­դյունք­նե­րով (որոնք քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի ոչ մի դա­տա­րան որ­պես ա­պա­ցույց չի ըն­դու­նում) կսկսեն մարդ­կանց բանտ ու­ղար­կել ու լրա­ցու­ցիչ ճա­կա­տագ­րեր խոր­տա­կել: Ին­չև­է, մնում է հոր­դո­րել, որ այդ սար­քը գործ­նա­կան կի­րառ­ման չդնեն, թող մնա որ­պես խա­ղա­լիք Գրի­գոր Մի­նա­սյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կում, այդ­պես գո­նե մի­այն հար­կա­տո­ւի փո­ղե­րը կկո­րեն, զո­հեր չեն լի­նի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված