Որ ֆիլմն արժանացել է Օսկարի
Մշակութային«Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը «Օսկար» է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ դրա գլխավոր դերակատար Միշել Յեոն դարձել է լավագույն դերասանուհի։ Լավագույն դերասանն է Բրենդան Ֆրեյզեր (Քիթ):
Կե Հյու Կվանը և Ջեյմի Լի Քուրտիսը, ովքեր նկարահանվել են «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմում, ստացել են երկրորդ պլանի լավագույն դերասան մրցանակներ, իսկ Դանիել Շայներտն ու Դեն Քվանը ճանաչվել են լավագույն ռեժիսորներ։
«Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Պինոքիո Գիլերմո դել Տորոն», իսկ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ Էդվարդ Բերգերի «Արևմտյան ճակատում ամեն հանգիստ է»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝