3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Արցախի Եմիշճան համայնքում երկհարկանի տուն է այրվել. ներսում հայտնաբերվել է տղամարդու դի

Ներքաղաքական

Մարտի 12-ին` ուղիղ կեսգիշերին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, Եմիշճան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։
 

Արցախի ԱԻՊ ծառայության տեղեկացմամբ՝ անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Այնուհետև, հաշվի առնելով հրդեհի ծավալը, ժամը 00։15-ին ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։20-ին, լիամարվել` 03։00-ին։

Մասնակիորեն այրվել է երկհարկանի տունը, որի 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերվել է 62-ամյա Վ.Ղ.-ի դին։
Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել վառելափայտով ջեռուցվող վառարանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ